Զգացմունքների դաստիարակություն

«Զգացմունքների դաստիարակություն» (ֆր.՝ L'Éducation sentimentale), Գյուստավ Ֆլոբերի վերջին վեպը, որ հրատարակվել է նրա կենդանության օրոք։ Համարվում է դաստիարակչական վեպի գրական ավանդույթների կրող, հագեցած է սատիրական, պատմական, սոցիալ-հոգեբանական և ինքնակենսագրական մոտիվներով։

Քաղվածքներ

խմբագրել
  • Կանանց դուր գալու համար հարկավոր է ծաղրածուի անփութություն խաղալ կամ մոլեգնել, ինչպես ողբերգության մեջ։ Կանայք ծիծաղում են մեզ վրա, երբ մենք պարզապես ասում ենք, թե սիրում ենք իրենց։ Ինձ թվում է, թե այն չափազանցությունները, որ զվարճացնում են նրանց, սրբապղծում է իսկական սերը։ Ի վերջո չգիտես, թե ինչպես արտահայտես սերդ, հատկապես այնպիսի կանանց առջև... որոնք... շատ խելացի են։
  • – Ի՜նչ փույթ, մենք խորունկ սիրեցինք իրար։
– Սակայն առանց իրար պատկանելու։
– Գուցե այդպես ավելի լավ է,-հարեց տիկին Առնուն։
– Ո՛չ, ո՛չ։ Ինչպիսի՜ երջանկություն բաժին կընկներ մեզ։
– Օ՜,հավատում եմ...մի այնպիսի սիրով, ինչպիսին ձե՛րն է։
Եվ ինչքա՜ն ուժեղ պետք է լիներ այդ սերը դիմանալու համար այսքան երկար բաժանմանը...

Աղբյուրներ

խմբագրել
 
Վիքիպեդիա