Էդվարդ Աթայան
հայ փիլիսոփա
Էդվարդ Աթայան (փետրվարի 10, 1932 — հունվարի 1, 2002), հայ փիլիսոփա, փիլիսոփայական գիտությունների դոկտորր (1984), պրոֆեսոր (1986), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996, թղթակից անդամ՝ 1986 թվականիցից)։ ՀՀ Մովսես Խորենացու մեդալակիր[1]։
Քաղվածքներ
խմբագրել- Արժանի լինենք մեր տառապանքներին և ամբոխը հաղթահարելով՝ դառնանք պարզապես մարդիկ, մի բան, ինչը ըստ երևույթին շատ ավելի դժվար է, քան սատանա կամ հրեշտակ լինելը։ Քանզի մարդն այն գերխնդիրն է, որ Աստված դրել է իր իսկ առջև՝ ինքն իրեն արդարացնելու կամ վերջնականապես դատապարտելու համար[2]։
- Մարդու մեջ պատժում ենք արատը, այլ ոչ մարդուն, մարդուն պատժելը դուրս է անգամ Աստծո իրավասությունից, որովհետև Աստված ինքն է մարդուն պարգևել բարու ու չարի միջև ազատ ընտրության հնարավորությունը՝ ինքն իրեն ասես կամավոր զրկելով դատապարտելու կասկածելի մենաշնորհից[3]։
- Ոգեղեն սերմերը, մարմնեղենների նման, կարող են այդպիսին մնալ ու ծլել միայն խավարի ու լռության առեղծվածայնությամբ տոգորված միջավայրում[4]։
- Այս աշխարհում եղած միակ թանձրանցական ռեալությունը իրապպես գոյող անհատն է։ Մասնագիտությունը, կուսակցությունը ազգը և այլն, անբովանդակ ու մեռյալ հասկացություններ են, երբ մտածելի են առանձին անհատներից դուրս՝ վերածված ինքնուրույն գոյությամբ օժտված սկզբունքների։ Նման վերացարկումների ողջ վտանգավորությունը մեզ հստակորեն տեսանելի դարձավ մեր երկրին բռնությամբ պարտադրված կեղծ սոցիալիզմի օրինակով. անհատին սոցիալական կապանքներից ազատագրելու ազնիվ նպատակ հետապնդած մարքսյան տեսությունը, հենց վերացական-գրասենյակային բնույթի պատճառով վերածվեց իր հակադրությանը՝ անհատին դարձնելով ապանհատականացված սոցիումի ստրուկ։ Նույնը միշտ էլ տեղի է ունեցել, երբ անհատը կախման մեջ է դրվել «պետություն», «կրոն» և այլ մտացածին, բայց իրականում վտանգահարույց ուժերից։ Նույնը վերաբերում է նաև «ազգ» հասկացությանը։ Այսպես, ազգային ծրագիրը ևս վտանգավոր վերացարկում է, եթե կառուցվում է ոչ թե իրականության եռուզեռում, այլ մարդու մտքում, ուստի չի արտացոլում իրական ազգակերտ անհատների շահերն ու փափագները՝ իմաստավորված նաև տարբեր ազգերի ոգեղեն, քաղաքական, տնտեսական բնույթի ու համակեցության, համամարդկային արժեքների հաշվառմամբ[5]։
- Չնչին են կոնցեպցիաները, որոնք Աստծո բնույթին դասում են գոյի միայն ակսիոլոգիական դրական մասը, ինչը կնշանակեր. Աստծո ներկայությունը և զորությունը սահմանափակվում է միայն աշխարհի կեսով։ Աստված, որը որտեղ պետք է (իսկ հայտնի պայմաններում այն պետք է ամենուր) ի հայտ չի գալիս որպես Սատանա կամ մի որոշակի սպեկուլյանտ կամ առհասարակ սրիկա, նոնսենս է։ Այլ բան է, եթե որպես դրական Աստված նա ի վիճակի է իրեն ենթարկեցնել սատանայական սկիզբը, չարը, այլանդակությունը և այլն։ Սակայն բնական է, որ որպես բացասական Աստված նա պետք է գործի հակառակ ձևով՝ բարին ենթարկեցնի չարին... Եվ յուրաքանչյուր ճանճ, նրա բախումը պատուհանի ապակուն կամ դռնապանի ընկած ատամը հո նույնպես Աստվածներ են[6]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Էդվարդ Աթայանi մասին anunner.com կայքում
- ↑ Էդվարդ Աթայան (2005). Աշոտ Աբրահամյան, Դավիթ Գյուրզադյան, Եսայի Թադևոսյան, Թադևոս Խաչատրյան, Գեղեցիկ Մարգարյան, Ռուզան Մարգունի, Ամալյա Մուրադյան. ed. Հոգի և Ազատություն. հոդվածներ և թարգմանություներ. Սարգիս Խաչենց. էջ 560.
- ↑ Էդվարդ Աթայան (2010). Անկախության իմաստը. հոդվածներ և թարգմանություններ. Սարգիս Խաչենց. Փրինթինֆո. էջ 139.
- ↑ Էդվարդ Աթայան (2010). Անկախության իմաստը. հոդվածներ և թարգմանություններ. Սարգիս Խաչենց. Փրինթինֆո. էջ 69.
- ↑ Էդվարդ Աթայան (2010). Անկախության իմաստը. հոդվածներ և թարգմանություններ. Սարգիս Խաչենց. Փրինթինֆո. էջ 138.
- ↑ Эдуард Атаян, Душа и ее отоброжения. Москва, evidentis, 2012. Էջ 73, թարգմանություն ռուսերենից