Աննա Էլեոնոր Ռուզվելտ (անգլ.՝ Anna Eleanor Roosevelt, հոկտեմբերի 11, 1884, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ – նոյեմբերի 7, 1962, Վերին Իսթ Սայդ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, դիվանագետ և ակտիվիստ։ 1933 թվականի մարտից մինչև 1945 թվականի ապրիլը եղել է ԱՄՆ առաջին տիկինն իր ամուսնու՝ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի նախագահության տարիներին։

Էլեոնոր Ռուզվելտ (1933)

Քաղվածքներ

խմբագրել
  • Փորձը մեզ սովորեցնում է, որ պատահում է միշտ անսպասելին[1]։
  • Երջանկությունը նպատակ չէ, այլ կողմնակի արդյունք[1]։
  • Ես ավելի շուտ մոմ կվառեմ, քան կանիծեմ խավարը[1]։
  • Եթե կյանքը կանխատեսելի լիներ, այն կդադարեր կյանք լինելուց և կկորցներ իմաստը[1]։

Աղբյուրներ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Իմաստության ոսկե հանրագիտարան, մտահղացել, թարգմանել և կազմել է Ա․ Ավագյանը, Երևան, Հայագիտակ, 2017, էջ 398։
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Էլեոնոր Ռուզվելտ հոդվածը նաև Վիքիպեդիայում: