Էլոիզա (ֆր․՝ Héloïse d'Argenteuil, 1100, Փարիզ – 16 մայիսի, 1164), ֆրանսիացի փիլիսոփա, աստվածաբան և բանաստեղծ Պիեռ Աբելյարի աշակերտուհին և սիրուհին, ապա՝ կինը։

Էլոիզա

Քաղվածքներ

խմբագրել
  • Փողի համար ամուսնացող կինն արժանի է վճարի, բայց ոչ սիրո[1]։
  • Իմ հոգին ոչ թե ինձ հետ է եղել, այլ քեզ հետ․․․ նույնիսկ հիմա, եթե հոգիս քեզ հետ չէ, ապա այն ոչ մի տեղ չկա[1]։
  • Ես երբեք քո մեջ ոչինչ չեմ փնտրել, բացի հենց քեզնից[1]։
  • Եթե անգամ ճակատագրի կողքին դեռևս մնացած լիներ ինչ-որ նետ, ապա այն ինձ վրա տեղ չէր գտնի նոր վերքեր առաջացնելու համար[1]։
  • Մեր կործանման համար վիշտը կլինի այնքան մեծ, որքան որ մեծ էր մեր սերը[1]։
  • «Քրիստոսից հետո իմ միակին և նրա միակը՝ Քրիստոսի մեջ» (Աբելյարին գրված նամակում)[1]։

Աղբյուրներ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Իմաստության ոսկե հանրագիտարան, մտահղացել, թարգմանել և կազմել է Ա․ Ավագյանը, Երևան, Հայագիտակ, 2017, էջ 370։
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Էլոիզա հոդվածը նաև Վիքիպեդիայում: