Էրիկ Շմիդտ (անգլ.՝ Eric Schmidt, ապրիլի 27, 1955, Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի ծրագրավորող, գործարար, Alphabet Inc. ընկերության գործադիր տնօրեն[1], 2001-2011 թվականներին՝ Google-ի տնօրենների խորհրդի նախագահ։ 2013 թվականին Ֆորբսը Շմիդտին դասել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում 138-րդ տեղը ($9.1 մլրդ)[2]։

Քաղվածքներ խմբագրել

  • Մենք գիտենք՝ որտեղ եք։ Գիտենք՝ որտեղ եք եղել։ Մենք նույնիսկ կարող ենք կռահել՝ ինչի մասին եք դուք մտածում։
  • Եթե այնպիսի բան եք արել, որի մասին չպետք է ոչ ոք իմանա, ամենայն հավանականությամբ, դուք ընդհանրապես չպետք է դա անեիք։
  • Օրերից մի օր յուրաքանչյուր երիտասարդ չափահաս դառնալուն պես իրավունք կունենա ավտոմատ կերպով փոխել իր անունը, որպեսզի հրաժարվի իր հիմարություններից ու կատակներից, որոնք արել և տարածել է երիտասարդ ժամանակ՝տեղադրելով սոցիալական ցանցերում։
  • Սա կատակ էր, ուղղակի՝ ոչ այնքան հաջող։
  • Մեր քաղականությունն այնպիսին է, որ մենք փորձում ենք ամեն ինչ և ուրախանում ենք նույնիսկ մեր անհաջողություններով։
  • Պարզապես հիշեք, երբ ինչ-որ գրառում եք կատարում, համակարգիչն այն ընդմիշտ պահպանում է։
  • Ձեր ինֆորմացիան կարող եք մեզ վստահել։
  • Վաշինգտոնը պաշտպանության սուրբ սարք է, որի կանոնները գրված են լոբբիստների կողմից։
  • Ես իսկապես կարծում եմ, որ մարդկանց մեծամասնությունը չի ցանկանում, որպեսզի Google-ը պատասխանի իրենց հարցերին, նրանք պարզապես ցանկանում են, որ Google-ն իրենց ասի՝ ինչ անել հետագայում։
  • Համաձայնության կհասնե՞նք, թե ոչ՝ մենք ցանկացած ձևով կստանանք այդ տեղեկատվությունը։
  • Մենք ցանկանում ենք, որ մարդիկ ավելի շատ օգտվեն Google-ից։
  • Մենք Apple-ին հարվածելու մտադրություն չունենք, մենք այդպես չենք գործում։
  • Համակարգիչները, անկասկած, գլուխ կհանեն այն ամենից, ինչից մենք չենք հասկանում, իսկ մենք գլուխ կհանե՞նք այն ամենից, ինչից համակարգիչները չեն կարող հասկանալ։
  • Իրերի և երևույթների համացանցը կնպաստի ձեր ուղեղի մեծացմանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Schmidt Google’s view on the future of business: An interview with CEO Eric Schmidt ։ The McKinsey Quarterly։ Վերստացված է՝ January 26, 2009։
  2. «Eric Schmidt», Forbes, December 1, 2011. ՅուԱրԷլը դիտվել է՝ December 1, 2011.


Աղբյուրներ խմբագրել