Թափառում
Թափառում, 2011 թվականին լույս տեսած ֆանտաստիկ կինոնկար, որը համարվում է առաջին հայկական ռոք օպերա կինոնկարը։ Սցենարը հիմված է Մուշեղ Իշխանի «Մեռնիլը որքան դժվար է» ստեղծագործության վրա։ Երաժշտության հեղինակը Արամ Սուքիասյանն է, ով այն գրել է 2004 թվականին։ Բեմադրող ռեժիսոր և գլխավոր դերակատարն է Արշալույս Հարությունյանը։
Քաղվածքներ
խմբագրել- Բժիշկ. Փոքր ազգի բարդույթն է չափազանցնում։
- Գաբրիել. Եվ շնորհքով մեռած չես, ոչ հոգի ես, ոչ էլ մարդ ես։
- Ջեյմս Արամյան. Լավ, գնում եմ, մնաս բարով։
- Գաբրիել. Դարձդ թող լինի մահով։
- Գաբրիել. Բախտավոր աստղի տակ ես մեռել։
- Ջեյմս Արամյան. Ես խնդրեցի ու չտրվավ, ես բախեցի ու չբացվավ։
- Գաբրիել. Էլի դու ես Արամյան Ջեյմս... չէ որ հայ ես, երկնքում էլ կռիվ գցիր սրբերի մեջ։
- Գաբրիել. Վերջը գիտեմ ինչ էլ որ գա, հայից կգա։
- Ջեյմս Արամյան. Ես կաղոթեմ մորս լեզվով։