Մուշեղ Իշխան

լիբանանահայ բանաստեղծ

Մուշեղ Իշխան (իսկական անունը՝ Մուշեղ Սրապիոնի Ճենտերեճյան, 1914, Սիվրիհիսար (Անկարայի նահանգ), Օսմանյան Թուրքիա — հունիսի 12, 1990[1], Բեյրութ, Լիբանան), հայ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, գրաքննադատ, հրապարակախոս ու մանկավարժ։

Քաղվածքներ

խմբագրել
Ուր կմտնե ամեն հայ, իբրև տանտեր հարազատ…
Հոն է միայն, որ կրնա գտնել ամեն հայ կրկին
Խաժամուժին մեջ օտար կորսնցուցած իր հոգին[2]։
  • Ես այն համոզումը ունիմ, որ ինչ որ հայերենով կգրվի, հայ ոգիով կդրվի և կմշակվի, վերջ ի վերջո հայրենիքին կպատկանի։ Մերժե կամ ընդունե՝ հայրենիքինն է։ Մենք բոլորս ալ հայրենիքինն ենք, արտասահմանին մեջ ըլլանք, թե հայրենի հողի վրա, եթե մեր վաստակը արժեք ունի[3]։

Քաղվածքներ Մուշեղ Իշխանի մասին

խմբագրել
  • Ի՛նչ ըրավ Սփյուռքը իր բանաստեղծության։ Ինք ի՞նչ ըրավ Սփյուռքին։ Ի՞նչ է իր գործին պատմական կարևորությունը - որուն մեջ է որ կապահովվի բանաստեղծի մը հարատևությունը։ Մուշեղ Իշխանի պատմությունը իր ժամանակի պատմությունն է… և այդ ժամանակը չկրնար հասկցվիլ առանց իրեն[4]։
Վեհանույշ Թեքեյան

Աղբյուրներ

խմբագրել
  1. Մուշեղ Իշխան՝ Գաղտնի թղթապանակ
  2. Մ. Իշխան, Երկեր, Երևան, 1990, էջ 26:
  3. Մ. Մարտիրյան, Հարցազրույց բանաստեղծ Մուշեղ Իշխանի հետ.– «Ազդակ» (Բեյրութ), 28. VII. 1990, էջ 6։
  4. Վեհանույշ Թեքեյան, Մուշեղ Իշխան` մրգաստանին լիություն.– «Գարուն», 1994, −2, էջ 57


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Մուշեղ Իշխան հոդվածը նաև Վիքիպեդիայում: