Սփյուռք

էթնիկ համայնքների տարածված լինելը

Սփյուռքը որևէ ազգության անդամներն են, որ իրենց երկրից դուրս են ապրում։

Սփյուռքահայության հուշարձան

ԱղբյուրովԽմբագրել

Վահե ԲերբերյանԽմբագրել

  • Կարծեմ ամեն հայ ալ դրսում ապրելով կգիտակցի, որ մնայուն տուն մը չէ, կնմանի վարձով ապրելուն, որ օր մը պիտի ազատե։ Այսօր Լոս Անջելեսի մեջ հայերու կյանքը ինձի համար կնմանի կյանքին հրաժեշտ տվող փիղերի վերջին երթին, որոնք կերթան հատուկ տեղում հոգին հանձնելու[1]։

Սեպուհ ՉուլջյանԽմբագրել

  • Այս երկիրը ձերն է, ձեր տունն է, և դուք նույնպես այն շենացնելու պարտավորությունն ունեք։ [2]

Անդրանիկ ՕզանյանԽմբագրել

  • Մարդ կարող է հարիւր տուն ունենալ, բայց միայն մի Օջախ[3]։

Առանց աղբյուրիԽմբագրել

 
Դիասպորա (Սփյուռք) հասարակական ցանցի պատկերանիշը

Գևորգ ԷմինԽմբագրել

  • Մենք կա´ղ ենք կիսով,
    Քանզի ո՜ւր էլ մեր մի ոտքը դնենք՝
    Սուրիո ավազին,
    Փարիզի մայթին,
    Նեղոսի ափին,...
    Մեր մյուս ոտքը
    Խրված է Մասիս լերան ձյունի մէջ,
    Եւ մենք չե՜նք քայլում,
    Մենք տեղ չե՜նք հասնում՝
    Գծում ենք միայն
    Մեր պանդխտության շրջագիծն անել՝
    Մասիսի շո՜ւրջ ենք պտըտվում անվերջ...
  • Մենք
  • Մենք կես,
    Կես ենք մենք,
    Չլինէինք կես՝
    Հայ կը լինէինք,
    Եւ ոչ թուրքահայ,
    Կամ ֆրանսահայ.
    Կամ Արաբահայ,
    (Իսկ վաղն աստղահայ
    Եւ կամ լուսնահայ...)

Կես ենք,
Երկճեղքված,
Կիսված,
Երկգագաթ
Մեր խորհրդանիշ սո՜ւրբ լերան նման...
Բայց վկա ճեղքված Մասիս լեռը մեր,
Վկայ մեր կեսը մորթված Տէր Զորում
Եւ այն կեսը,
Որ ես եմ,
Դո´ւ և նա´,
Մենք կմիանանք
Մենք կամբողջանանք,
Կգտնենք մի օր
Լրիվ դառնալու հնար´ն անհրար։

  • Մենք

ԱղբյուրներԽմբագրել

  1. ՎԱՀԵ ԲԵՐԲԵՐՅԱՆ. «ԱՌԱՎԵԼ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ, ՔԱՆ ԿԱՐԵՑԱԾԴ, ՍԻՐԱԾԴ ԳՈՐԾՆ ԸՆԵԼՈՎ ԱՊՐԵԼԸ»։ Վերստացված է՝ 2009-11-21։
  2. Սեպուհ եպիսկոպոս Չուլջյան․ «Դուք ձեր տունը շենացնելու պարտավորություն ունեք», ՀՀ Սփյուռքի նախարարության կայքէջ
  3. Րաֆֆի Օրացոյց. Թեհրան, Իրան: «Րաֆֆի» օրացոյցների հրատարակչական կազմ. 2009. 
Կարդացե՛ք Սփյուռք հոդվածը նաև Վիքիպեդիայում: