Գևորգ Էմին
հայ արձակագիր, ճարտարագետ, բանաստեղծ
Գևորգ Էմին (սեպտեմբերի 30, 1919 — հունիսի 11, 1998), հայ բանաստեղծ, ակնարկագիր և թարգմանիչ։
Քաղվածքներ
խմբագրել- Հացի համը այն ժամանակ կիմանաս,
Երբ դու գործի ծանրության տակ դիմանաս...[1] - Դո՛ւք,
Որ գալիքում» պիտի լոկ երգէք,
Գուցէ աշխարհում մի օր զարմանաք,
Որ այսքան քիչ ենք մենք թողել երգեր-
Մենք, որ ապրել ենք դարում այդ խառնակ...[2] - Խոսքը զենքի պես զգու՜յշ գործածիր,
Երբ խառն է դարը.
Նույն արճիճի՜ց են ձուլում, իմացի՜ր,
Գնդակն ու... տառը[3]։ - Քսաներորդ դար --
Ժեստի, կեցվածքի,
Ոչ թե լինելու՛,
Այլ... թվալու՜ դար[4]։ - Կարո՞ղ է հմայել աստղերի օրորը
Ձիուն, որ բեռի տակ տնքում է...[5] - Որտեղի՜ց այդ գիժն իմանայ,
Որ ամէ՜ն ինչ, այս ձեան նման,
Գալիս է, որ հալւի՜-գնայ՜,
Եւ զո՜ւր է նա այդպէս լալիս․․․
Ձիւ՜ն է գալիս․․․
- Ձիւ՜ն է գալիս[6]
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 21. ISBN 99930-2-276-4.
- ↑ Գալիքի Բանաստեղծներին։ Րաֆֆի Օրացոյց. Թեհրան, Իրան: «Րաֆֆի» օրացոյցների հրատարակչական կազմ. 2009.
- ↑ Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 50. ISBN 99930-2-263-2.
- ↑ Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 146. ISBN 99930-2-263-2.
- ↑ Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 116. ISBN 99930-2-263-2.
- ↑ Րաֆֆի Օրացոյց. Թեհրան, Իրան: «Րաֆֆի» օրացոյցների հրատարակչական կազմ. 2012.