Ժլատություն
Ժլատություն, ագահության աստիճան խնայող լինելը, ծախսից՝ ուրիշին որևէ բան տալուց ամեն կերպ խուսափելը։
Քաղվածքներ
խմբագրել- Ժլատությունն սկսվում է այնտեղ, որտեղ վերջանում է աղքատությունը[1]։
- Եթե որևէ մեկի եկամուտը շատ է, իսկ ծախսը՝ քիչ, նա ժլատ է, իսկ եթե եկամուտը քիչ է, բայց ծախսերը՝ շատ, նա վատնող է[1]։
- Ժլատը չի գիտակցում, թե որքան արագահոս է ժամանակը, և որքան կարճատև է կյանքը[1]։
- Ժլատությունը ծերացնում է հոգին[1]։
- Ալեքսանդր Դյումա (հայր)
- Ժլատը միշտ կարիքի մեջ է[1]։
- Որքան շատ է ժլատությունը, այնքան շատ է դաժանությունը[1]։
- Ժլատ հարուստը կատարյալ աղքատ է[1]։
- Ժլատությունը ազնիվ է միայն ժամանակը ծախսելու գործում[1]։
- Ժլատն այնքան չի կուտակում, որքան իրեն անպատիվ է անում[1]։