Իներցիա
Իներցիա, մարմնի հատկությունը հանգստի վիճակը պահպանելու կամ ուղղագիծ համաչափ շարժման վիճակը շարունակելու, քանի դեռ որևէ արտաքին ուժ այդ վիճակից նրան չի հանում։
Քաղվածքներ
խմբագրել- Ոչ ոք չի կարող ասել, թե ինչու [մարմինը] շարժման մեջ, ինչ-որ տեղ կկանգնի, կամ ինչու կկանգնի այստեղ, այլ ոչ այնտեղ։ Հետևաբար կամ նրան հարկավոր է հանգիստ, կամ էլ անվերջ շարժվել[1]։
- Շարժվող մարմինը կանգնում է, երբ նրան հրող ուժը դադարում է[2]։
- ․․․մեկ անգամ մարմնին հաղորդված ուժը կպահպանվի, քանի որ արտաքին՝ դանդաղեցնող կամ արագացնող ուժերը բացակայում են, պայման որը դիտվում է միայն հորիզոնական հարթության վրա, քանի որ ներքև շարժվելուց, արդեն շարժման արագանալու առիթը կա, այն դեպքում, երբ վերև շարժվելուց առկա է դանդաղեցումը, սրանից հետևում է՝ հորիզոնական հարթության վրա շարժումը հավերժ է[3]։