Ինձ պիոններ չնվիրես
Ուշադրություն, այս էջն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
«Ինձ պիոններ չնվիրես», հայ գրող Գոհար Նավասարդյանի պատմվածքը, լույս է տեսել 2019 թվականին։
Քաղվածքներ
խմբագրել- Սերը բոլորիս սրտեր միանման է այցելում, այդ մենք ենք տարբեր կերպ նկարագրում մեր զգացածը: Բայց անհերքելի է այն, որ նա երբեք մենակ չի գալիս: Կարոտը, տագնապները, վախերն ու մի շարք զգայական երևույթներ միշտ քայլում են սիրո կողքով: Մենք ենք ընտրում, թե դրանցից որը մեր սիրո մեջ գերակշռի: Մենք ենք ընտրում՝ ավելի շատ կարոտենք, ժպտանք, թե կասկածներով լցվենք։
- Երբ այլևս չսպասելու որոշում ես կայացնում, սպասածդ պատահաբար հանդիպում է ճանապարհիդ։
- Սերը ժամանակի հետ չի գալիս.Կամ սիրում են, կամ են սիրում: Ուշացած սերեր չեն լինում: Սերը կամ ծնվում է հենց այն ժամանակ, երբ իմանում ենք, որ իմացինն անտարբեր չէ մեր նկատմամբ, կամ երբեք։
- Դու կմոռանաս ֆիզիկայի պրենքները, որոնք ուղեղդ ես լցրել, բայց կյանքից և ոչ մի շրջան չես մոռանալու, որովհետև սրտիցդ ոչինչ չի ջնջվում։
- Սիրուդ չափը միայն մեկը պիտի իմանա, Աշխարհին ինչ, թե ում ինչքան ես սիրում, կամ առանց ում վայրյան անգամ չես ապրի...
- Երբ առաջին անգամ միասին պարեք, գլուխդ կթեքես ուսին, աջ ձեռքդ նրան կտաս, աչքերդ կփակես ու դանդաղ կշարժվեք։ Կուզենաս երաժշտոթյունը երբեք կանգ չառնի, անվերջ պարեք, անվերջ իրար գրկում մնաք: Նա ամուր կգրկի մեջքդ, որ ձեր հարաբերությունների պես պարն էլ ինքը առաջ տանի: Քեզ նման աչքերը չի փակի: Գլուխը բարձր կպահի ու հպարտ, որ բոլոր հայացքներն իրեն նախանձեն՝ քեզ իր գրկում ունենալու համար։
- Մենք ապրում ենք միայն այն անկթարթները, երբ մեր արտերը ջերմությունից հալվում են... մնացած ժամանակ ուղղակի շնչում և արտաշնչում ենք։
- սիրահարվում են միանգամից՝ առանց իրենք իրենց հարցնելու, ծանր ու թեթև անելու: Մեկը մտնում է կյանքիդ մեջ, տակնուվրա անում այն ու մնում դրա մեջ հավերժ կամ հեռանում, ինչպես որ ինքը ցանկանա։
- Երբ սիրում ես ամբողջ սրտով, սիրածդ էակի համար անհնարինն ես ուզում անել: Քո սրտի ողջ սերը նրաան կտաս, կմաս անսեր, կբավարարվես նրա տվածով, կերազես, որ քոնի չափ շատ լինի։
- Քնելուց առաջ պատուհանդ բաց կթողնես: Երևի չկարողանամ քնե, ու սիրտս քեզ մոտ լինել ուզենա: Չեմ արթնացնի, միայն շունչդ լսեմ...
- Կիլոմետրերը ոչինչ են, երբ հեռուներում գտնվող երկու սրտեր անընդհատ իրար մասին են մտածում։
- Անկեղծ սիրո համար հեռավորությունն անգամ փորձություն չէ: Անյ ընդամենը ժամանակ է, որը պիտի անցնի, ու երանի թե սլանա որքան հնարավոր է արագ։
- Ինչ կարևոր է, րե դու որտեղես, երբ սիրտդ ու հոգիդ, առանց քո թույլտվության կամ հենց քո կամքով, սավառնում են այն վայրերում, որտեղ մարմինդ ուզում է լինել, բայց ֆիզիկապես չի կարող: Բավական է միայ աչքերը փակել, որպեսզի շրջապատող իրականությունը չխանգարի երազելուն, և կհայտնվես այնտեղ, որտեղ ուզում ես։
- Առանց կարոտի սեր չի լինում: Պիտի կարոտեք, որ հասնեք իրար, պիտի կարոտեք, որ զգաք՝ ուզում եք հասնել, թե չէ... Միշտ կարոտից վիճեք։
- Մենք ոչ միշտ ենք հասկանում նրան ում ներում ենք: Ներում ենք, որովհետև ուզում ենք հասկանալ, ներում ենք, որովհետև սիրում ենք։
- Տարօրինակ բան է սերը: Սիրած էակի անցած ճանապարհն անգամ բրա կարոտը հագեցնում է: Այդ ճանապարհը նրա բույրն ունի։
- Եթե մեկին սիրում ես, պիտի ամեն ինչ անես, որ իրեն լավ զգա, հանգիստ, ապահով: Իսկ եթե տեսնում ես, որ քո կողքին խեղդվում է, պիտի սիրելով հեռանաս, ապրեցնես նրան։