Իոն Դրուցե
Իոն Դրուցե (ռում.՝ Ion Druţă, Ива́н Пантеле́евич Дру́ца, սեպտեմբերի 3, 1928, Հորոդիշտե), մոլդովացի գրող, դրամատուրգ։
Քաղվածքներ
խմբագրել- Ժամանակին զգուշացրու մարդուն իր գլխին կախված դժբախտության մասին և նրան կազատես ավելորդ տառապանքներից[1]։
- Հողը մարդուն հանդարտության իմաստություն է տվել, իսկ երկինքը սովորեցնում է ուրախանալ։ Եվ սահման չկա մարդկային ուրախությանը, ինչպես սահման չկա ամառային պարզ երկնքին, որը երջանկությունից արբեցած երկրի վրա լույսի շիթեր է թափում, իսկ հոգնածություն չիմացող հողը վերափոխում այդ լույսը բուրավետ ծաղիկների, դարավոր կաղնիների, ցորենի լիքը հասկերի՝ այն ամենի, ինչ մարդիկ կյանք են կոչում[1]։