«Լեոն» («Պրոֆեսիոնալը», ֆր.՝ Léon), ֆրանսիացի ռեժիսոր Լյուկ Բեսոնի կուլտային ֆիլմը, որը նկարահանվել է 1994 թվականին։

«Դուք չեք կարող լքել նրան, ով անտեսանելի է...»

Քաղվածքներ

խմբագրել
  • Մաթիլդա - Կյանքը մի՞շտ է այսպես կեղտ, թե միայն այն ժամանակ, երբ մենք փոքր ենք։
Լեոն - Միշտ։
  • Մ. - Դու կարող ես վերացնել ում պատահի՞։
Լ. - Բացի կանանցից ու երեխաներից. այդպիսին է օրենքը։
  • Լ. - Խոզերը մարդկանցից լավն են։
  • Մ. - Ես քեզ գործարք եմ առաջարկում։ Ես կաշխատեմ քեզ համար, իսկ դու դրա փոխարեն ինձ կսովորեցնես սպանել։ Ի՞նչ կասես։ Ես լվացք կանեմ, կմաքրեմ բնակարանը ու կգնամ խանութ։ Համաձա՞յն ես։
  • Մ. - Եթե դու ինձ չօգնես, ես կմեռնեմ այս երեկո։ Ես դրանում համոզված եմ։ Իսկ ես չեմ ուզում մեռնել այսօր։
  • Մ. - Դու փրկեցիր ինձ. հիմա դու պատասխանատու ես ինձ համար։
  • Լ. - Մաթիլդա՛, երբ դու ինչ-որ մեկին սպանում ես, կյանքն այլ է դառնում։ Քո կյանքը կփոխվի ընդմիշտ։ Դու ստիպված կլինես քնել աչքդ կիսաբաց։
Մ. - Ես թքած ունեմ քնի վրա։ Ես ուզում եմ սիրել կամ մեռնել։
  • Լ. - Մաթիլդա՛, եթե մի անգամ էլ նման աղմուկ բարձրացնես, կծեծեմ քեզ։ Պա՞րզ է։
— Օքեյ։
— Ես այդպես չեմ աշխատում. դա ոչ պրոֆեսիոնալ է։ Կան կանոններ։
— Օքեյ։
— Եվ դադարիր ամեն անգամ ասել «օքեյ»։
— Օքեյ։
— Լավ։
  • Լ. - Սա իմ լավագույն ընկերն է. միշտ գոհ է, հարցեր չի տալիս, նա, ինչպես և ես, առանց արմատների է։ - թաղարի մեջի ֆիկուսի մասին
  • Թոնի - Փոփոխությունները շատ լավ չեն։ Գիտե՞ս, Լեոն։
  • Թոնի - Ստուգի՛ր։
Լեոն - Ես քեզ վստահում եմ։
Թոնի - Մեկը մյուսին չի խանգարում։ Հիշի՛ր դա, Լեո՛ն։
  • Լ. - Հրացանն առաջին զենքն է, որին պիտի տիրապետես։ Որովհետև այն քեզ բավականաչափ հեռու է պահում հաճախորդից։ Որքան շատ է փորձը, այնքան մոտենում ես հաճախորդին։
  • Մ. - Ես արդեն հասունացել եմ, հիմա ծերանում եմ։
Լ. - Ես արդեն բավական ծեր եմ, հիմա ինձ պետք է հասունանալ։
  • Սթենսֆիլդ - Երբ սկսում են վախենալ մահից, հասկանում են, թե ինչ է կյանքը։
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Լեոն հոդվածը նաև Վիքիպեդիայում: