Լեո Բեռնետ
Լեո Բեռնետ (անգլ.՝ Leo Burnett, հոկտեմբերի 21, 1891, Միչիգան - հունիսի 7, 1971), գովազդի բնագավառի ամերիկացի ձեռնարկատեր, «Լեո Բեռնետ ընկերության» հիմնադիր։ Ստեղծել է 20-րդ դարի մի շարք առաջատար ընկերությունների գովազդներ, այդ թվում՝ Tony the Tiger, Charlie the Tuna, the Marlboro Man, the Maytag Repairman, United's Fly the Friendly Skies, Allstate's Good Hands: 1999 թվականին Բեռնետը «Time» ամսագրի կողմից ճանաչվել է 20-րդ դարի աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը[1]։
Քաղվածքներ
խմբագրել- Գրիր պարզ։
- Գրիր այնպես, որ այն հիշվի։
- Գրիր այնպես, որ այն նայելու ցանկություն առաջացնի։
- Գրիր այնպես, որ քեզ հետաքրքիր լինի կարդալը[2][3]։
- Լավ գովազդը սոսկ տեղեկատվության շրջանառություն չէ։ Այն պետք է ցանկությամբ ու հավատով ներթափանցի հանրության միտք[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Leo Burnett: Sultan Of Sell
- ↑ «Հանրային ծառայություն» շաբաթաթերթ, 12 ապրիլի, 2017, թիվ 14
- ↑ 3,0 3,1 Leo Burnett Quotes