Հիշողություն, գիտակցության մեջ անցյալի տպավորությունները պահելու և վերականգնելու կարողությունը[1]։

Քաղվածքներ

խմբագրել
  • Չկա ոչինչ ավելի կենսունակ, քան հիշողությունները։
Գարսիա Լորկա
  • Մենք շնորհակալ ենք հիշողությանն այն բանի համար, որ մեզ հնարավորություն է տալիս հիշելու։ Սակայն հարկ է երախտագետ լինել նրան նաև այն բանի համար, որ հնարավորություն է տալիս մոռանալու։
Էրիս
Ժակոբ
  • Ննջեցյալի սափորը հիրավի գերեզմանատանը չէ, այլ մոռացկոտ սրտերում։
Կոքտո
  • Մարգարեի ամենալավ հատկանիշը լավ հիշողությունն է։
Հալիֆաքս
  • Հիշողությունն իր տրամադրության տակ ունի ավելի տարողունակ պահեստարան, քան հնարանքը։
Մոնտեն
  • Գլուխն առանց հիշողության միևնույնն է, թե ամրոցն առանց կայազորի։
Նապոլեոն I
  • Հիշել կարողանում է նա, ով կարողանում է ուշադիր լինել։
Սեմուել Ջոնսոն
  • Հիշողությունը միշտ ծառայության մեջ է սրտի մոտ։
Ռիվարոլ
  • Մարդն առանց հիշողությունների վերջացած մարդ է։
Սալակրու
  • Մարդն իրենից հետո թողնում է այն, ինչի հետ կապվում են նրա անունը և ստեղծագործությունները, որոնք այդ անունը դարձնում են հիացմունքի, ատելության կամ անտարբերության խորհրդանիշ։
Վալերի
  • Մարդկային հիշողությունը սարսափելի պարգև է։
Առնոլդ Ցվայգ
Քսավյե Մեստր
  • Մեթոդը հիշողության մայրն է։
Թոմաս Ֆուլեր

Աղբյուրներ

խմբագրել
  • Աֆորիզմներ, Երևան, «Հայաստան», 1989։

Ծանոթագրություններ

խմբագրել
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Հիշողություն հոդվածը նաև Վիքիպեդիայում:


 
Վիքիդարանի լոգոն
Ընթերցե՛ք հիշողություն բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։