Լիլիթ Աղագյուլյան

հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Լիլիթ (Լիլիթ Համլետի Աղագյուլյան, մարտի 11, 1963, Երևան), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ։ Հայաստանի գրողների միության անդամ։

Քաղվածքներ

խմբագրել
  • Դրսում ձյունը փաթիլվում է ոտնահետքերիդ դրոշմներին...
  • Դու երկինք ես,
Ես՝ երկիրը,
Զգա հողի
Ջերմությունը...
  • Անձրևը նորեն կտկտոցով է մեքենագրում անորոշ բառեր...
  • Կյանքը ծնկել է
Աշնան դեղին
Քմծիծաղի առաջ,
Այսօր հեշտ է ծնվելը,
Վաղը՝ մարդ մնալն է դժվար...
  • Դու վախենում ես իմ սիրուց
Ու փարատում ես քեզ,
Որ թույլ կին եմ...
  • Արևային քամին հուշեց ինձ՝ ցանկություններիս նավակը հանձնել գետակի ջրերին։
  • Այս գիշեր գայլացել ու ոռնում եմ,
Ստվերս հաշտ չի ապրում ինձ հետ։
  • Քո նվիրած ծաղիկների ջերմությամբ հալեցնում եմ ձյունը։
  • Ես թռչունների սերնդից եմ, ու ծառերի ապրելու ընդվզում ունեցող գերդաստանից։

Աղբյուրներ

խմբագրել
  • Լիլիթ, Մամյան Հենրիկ Արամի (1992)։ Վարդանյան Ն Ա, ed.։ Սիրո մանանա։ Բանաստեղծություններ։ Երևան։ Նաիրի։ ISBN 9785550008119
  • Լիլիթ (1999)։ Հոգի եւ մարմին։ Բանաստեղծություններ (հայերեն)։ Նաիրի։ ISBN 9785550011362
  • Լիլիթ (2002-01-01)։ Աստծո պատվիրանը։ Պատմվածքներ մանուկների համար (հայերեն)։ Զանգակ-97։ ISBN 9789993023142
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Լիլիթ Աղագյուլյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: