Լյուդվիգ վան Բեթհովեն
գերմանացի կոմպոզիտոր և դաշնակահար
Լյուդվիգ վան Բեթհովեն (գերմ.՝ Ludwig van Beethoven, դեկտեմբերի 16, 1770 — մարտի 26, 1827), գերմանացի երգահան և դաշնակահար։
Քաղվածքներ
խմբագրել- Արվեստը և գիտությունը միշտ եղել են և կլինեն ամենալավ կապ ամենահեռավոր ժողովրդի հետ[1]։
- Երաժշտությունը միշտ բովանդակալից է։ Յուրաքանչյուր իսկական ստեղծագործության մեջ միտք կա[2]։
- Երաժշտությունը ժողովրդական պահանջմունք է[3]։
- Երաժշտությունն առավել բարձր հայտնություն է, քան իմաստությունն ու փիլիսոփայությունը[3]։
- Իսկական արվեստագետը զուրկ է փառասիրությունից. նա չափազանց լավ է հասկանում, որ արվեստն անսպառ է[4]։
- Ես չգիտեմ գերազացության այլ հատկանիշներ, բացի բարությունից[5]։
- Չկա որևէ ստեղծագործություն, որն ինձ համար լինի չափազանց գիտական. ընդհանրապես չհավակնելով գիտականության բառի բուն իմաստով՝ ես, միևնույն է, մանուկ հասակից ձգտել եմ հասկանալ բոլոր դարաշրջանների լավագույն և իմաստուն մարդկանց էությունը[6]։
- Իմ ընկերներից ոչ մեկը չպետք է ինչ-որ բանի կարիք ունենա, քանի դեռ ես ունեմ մի կտոր հաց։ Եթե իմ դրամապանակը դատարկ է, և ես այս պահին չեմ կարող օգնել, ինձ մնում է նստել սեղանի մոտ և սկսել աշխատել, և շատ շուտով կկարողանամ օգնել նրան դուրս գալ վատ իրադրությունից[7]։
- Սա («Ֆիդելիոյի» մասին) իմ հոգու ծնունդն է, որը ստեղծվել է ավելի ուժեղ տառապանքների արդյունքում, քան մյուսները, և ինձ մեծագույն վիշտ պատճառել։ Ուստի այն ինձ համար ամենաթանկն է...[7]
Բեթհովենի մասին
խմբագրել- Անկասկած, Բեթհովենը կդառնա երկրորդ Մոցարտ, եթե շարունակի այնպես, ինչպես սկսել է։
- Քրիստիան Գոտլոբ Նեֆե[8]
- Նա բոլորին կստիպի խոսել իր մասին։
- Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ[7]
- Ձեր ստեղծագործությունները շատ գեղեցիկ են, նույնիսկ հրաշալի, սակայն դրանցում այստեղ-այնտեղ հանդիպում է ինչ-որ տարօրինակ, մռայլ երանգ, քանի որ Դուք ինքներդ փոքր-ինչ մռայլ և տարօրինակ եք, իսկ երաժշտի ոճը միշտ հենց ինքն է։
- Յոզեֆ Հայդն[7]
- Միայն Երրորդ սիմֆոնիայում առաջին անգամ բացահայտվեց Բեթհովենի տաղանդի անսահմանությունը և ապշեցուցիչ ուժը։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 159.
- ↑ Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 160.
- ↑ 3,0 3,1 Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 154.
- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 85.
- ↑ Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 206. ISBN 99930-2-263-2.
- ↑ Էդուարդ Էրիո, Բեթհովենի կյանքը (հատվածներ «Մարդը, իր բնավորությունը» գլխից)
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Великович Э. И., Великие музыкальные имена, исд. Композитор, СПб. 3 апреля 2006
- ↑ Beethoven aus der Sicht seiner Zeitgenossen, hrsg. von Klaus Martin Kopitz und Rainer Cadenbach, München 2009, Nr. 534