Լոլիտա
«Լոլիտա», Վլադիմիր Նաբոկովի վեպը, որ հրատարակվել է 1955 թվականին։ Գրվել է անգլերեն, իսկ 1967 թվականին հեղինակի կողմից թարգմանվել է ռուսերեն։
Վեպը զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը The Modern Library[1]-ի կողմից կազմված բոլոր ժամանակների 100 լավագույն վեպերի շարքում, ինչպես նաև ընդգրկվել Time ամսագրի՝ դարի 100 լավագույն վեպերի ցանկում[2]։
Քաղվածքներ
խմբագրել- Եթե երջանկությունս ձայն ունենար, այդ նրբաշուք հյուրանոցը կլցներ խլացուցիչ աղաղակով։ Եվ միակ ափսոսանքս այսօր այն է, էր 342-ի բանալին լուռումունջ չհանձնեցի և հենց այդ գիշեր չհեռացա քաղաքից, երկրից, մայրցամաքից, կիսագնդից, ամբողջ աշխարհից։
- Եթե ջութակի լարը կարող է տառապել, ուրեմն այդ լարն էի։
- Ինչ որ սարսափելի աղետ եմ երազում։ Երկրաշարժ։ Վիթխարի պայթյուն։ Նրա մայրն անփութորեն, բայց վայրկենապես և ընդմիշտ վերանում է շրջակա մղոնների վրա գտնվող մյուս բոլորի հետ։ Լոլիտան թնկթնկում է իմ գրկում։ Ազատագրված վայելում եմ նրան ավերակների մեջ։ Նրա զարմանքը, իմ բացատրությունները, ակնառու ցուցադրանքը ուլուլոցի ցուցադրությամբ։ Ս՜ին ու ապուշ ցնորքներ։
- Ծածուկ տառապանքների տարիներն ինձ գերմարդկային ինքնատիրապետում էին սովորեցրել։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 100 Best Novels։ Modern Library (2007)։ Archived from the original on 2012-02-09։ Վերստացված է՝ 2009-10-23։
- ↑ ALL TIME 100 Novels — Time time.com
Աղբյուրներ
խմբագրել- Վլադիմիր Նաբուկով, «Լոլիտա» – grqamol.am