Լույս և ստվեր
«Լույս և ստվեր», Վիկտոր Բալայանի վեպը։
Քաղվածքներ
խմբագրել- Գիտես, թե ինչ պետք է անես, որ կյանքի հորձանուտից դուրս չընկնես։ Երբեք մարդկանց մոտ թիկունքով չպետք է շրջվես, թեկուզ ամենամոտիկ մարդը լինի՝ միշտ պետք է երես առ երես կանգնես։ Հենց որ շրջվես՝ կխփեն…
- Օրենքը և խիղճը իրար հետ ոչ մի կապ չունեն։ Կյանքում միշտ շահել է նա, ով վերջինիս հետ քիչ է հաշվի նստել։
- Ճիշտ ապրելը ազնիվ աշխատելու մեջ է։
- «Մարդկանց պետք է հավատալ, - ասում էր։ Բայց նա մոռանում էր, որ նախ պետք է ճանաչել, համոզվել որ դիմացինդ մարդ է, ապա նոր միայն հավատալ։ Իսկ մարդ ճանաչելը հեշտ չէ…
- Կյանքում ամեն ինչ կարող է պատահել։ Կարող է շատ խփեն թիկունքից։ Իմ կարծիքով պետք է հավատալ մարդկանց, իսկ թիկունքից խփվելուց վախենալը՝ թուլության նշան։ Մարդը պետք է պատրաստ լինի ամեն տեսակի հարվածների, պետք է կարողանա տանել ամեն մի դժվարություն, հաղթահարել, պայքարել․․․
Աղբյուրներ
խմբագրել- Վիկտոր Բալայանի «Լույս և ստվեր»։ Grqamol.am։ Վերստացված է՝ փետրվարի 4, 2016 թ.։