Լևոն Արոնյան

հայ շախմատիստ

Լևոն Գրիգորի Արոնյան (ծնվ.՝ 1982, հոկտեմբերի 6, Երևան), հայ շախմատիստ, գրոսմայստեր։ 2005 թվականի աշխարհի գավաթակիր, Հայաստանի հավաքականի կազմում համաշխարհային օլիմպիադաների եռակի, աշխարհի թիմային առաջնության հաղթող, 2002 թվականի Հայաստանի չեմպիոն։

Լևոն Արոնյանը

Քաղվածքներ

խմբագրել
  • Շախմատում պետք է թաքցնես հույզերդ, միշտ լինես զգոն, որ քեզ չխաբեն, աշխատես ինքդ խորամանկել[1]։
  • Կարծում եմ, որ ուժեղ խաղացողի համար օգտակար է տարեկան խաղալ 100-150 պարտիա։ Մրցաշարերից ազատ մնացած ժամանակը պետք է օգտագործել շախմատ պարապելու և ֆիզիկական վիճակը պահպանելու համար[2]։
  • Եթե նախնական դիրքում 2600 գործակցով խաղացողը 2100 գործակցով խաղացողի դեմ հանի կենտրոնական երկու զինվորները, ապա, կարծում եմ, նա հաղթանակի ոչ մի հնարավորություն չի ունենա, բայց եթե հնարավոր լինի հանել եզրային երկու զինվորները, ապա առավելություն կունենա ավելի ուժեղ շախմատիստը[1]։
  • 30-ն անց կինը պետք է մտածի ընտանիքի մասին, որովհետև նրա կենսաբանական ժամանակն առաջ է ընթանում։ Տղամարդկանց դեպքում մի քիչ այլ է։ Տարիք առնելով՝ նրանք չեն մեծանում[3]։
  • Ինչպես մարդկանց մեծամասնության, ինձ վրա ևս գլխավոր ազդեցությունը թողել են ծնողներս։ Հնարավոր է, որ որոշակի արտառոցությունը գալիս է հորիցս, որի որոշ արարքներ մենք հաճախ քննարկում ենք տանը ճաշի սեղանի շուրջը[2]։
  • Սերը տրամաբանությանը չի ենթարկվում։ Այն սկսվում է կենսաբանական մակարդակում[3]։
  • Սովորաբար ձգտում եմ գտնել լավագույն քայլերը, բայց երբ շատ եմ ուզում հաղթել, կարող եմ գնալ հոգեբանական ավանտյուրաների[2]։
  • Ամենամեծ սխալը մտածելն է, որ դու զինվոր ես և երբեք չես դառնա թագուհի[3]։
  • Ես միշտ փորձում եմ խաղիս մեջ ինչ-որ նոր բան ներմուծել։ Մրցակցի զարմանքը տեսնելը խաղի հաճելի պահերից է[2]։

Աղբյուրներ

խմբագրել


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Լևոն Արոնյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: