Լևոն Տեր-Պետրոսյան

Հայաստանի առաջին նախագահ

Լևոն Տեր-Պետրոսյան (հունվարի 9, 1945, Հալեպ, Սիրիա), Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ (1991 - 1998), 2008 թվականի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի գլխավոր մրցակիցը, ներկայումս ընդդիմադիր քաղաքական գործիչ, ՀԱԿ առաջնորդ։

Լևոն Տեր-Պետրոսյանը

Քաղվածքներ

խմբագրել
  • Ես մտածում եմ որ, լինելով այստեղ, որպես Հայաստանի վարչապետ, Ռոբերտը կհասկանա Հայաստանը, կհասկանա, թե ինչ է Հայաստանի տեսակետից ներկայացնում Ղարաբաղը[1]։
  • «Քանի գնում՝ ես ավելի ու ավելի համոզվում եմ, որ իսկապես ապաշխարության և մեղքերի թողության խնդիր ունեմ։ Ուստի, թեև ուշացած, ամենայն անկեղծությամբ ձեզանից ներողություն եմ խնդրում՝ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին Հայաստան բերելու և ձեր վզին փաթաթելու համար։ Եթե կադրային քաղաքականության հարցում ես սխալներ գործել եմ, ապա խոստովանում եմ՝ սա իմ ամենամեծ սխալն է։ Ավելին, սա սխալ էլ չէ, այլ փորձանք, որ բերել եմ մեր ժողովրդի գլխին։ Ուրեմն՝ թույլ տվեք, օգնեք ինձ՝ ձեզ ազատելու այդ փորձանքից» (Նոյեմբերի 16, 2007 թ.)[2][3]։
  • «Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան»[4] (հունվարի 21, 2008 թ.)[5]:
  • «Ունեցել ենք թուլացած ժամանակներ, փառահեղ ժամանակներ, ունեցել ենք նաև խայտառակ ժամանակաշրջան։ Վանո Սիրադեղյանի նախագահությունից դուրս գալուց և երկիրը հարկադրաբար լքելուց հետո այս կուսակցությունը դարձել էր գեղի կլուբ, եթե չասենք աղանդ։ Ես չեմ ուզել, որ ՀՀՇ վերածվի թանգարանի։ Ձեր կենա՛ցը։» (փետրվարի 23, 2013 թ.)[6]։
  • «Եկեք անկախությունը ոչ մի բանի հետ չհամեմատենք։ Ինձ համար անկախությունն անսակարկելի է։ Ինչպիսի անկախություն էլ լինի դա, ինձ համար ամեն ինչից վեր է։» (սեպտեմբերի 21, 2010 թ.)[7]։
  • «Հիշում եք` Կոնգրեսը, ըստ էության, ստեղծվել է 2007 թվականի նախընտրական շարժման ձեւավորման ընթացքում, և ես պիտի գնահատեմ Ստեփան Դեմիրճյանի և ՀԺԿ-ի դերը մեր պայքարում և հատուկ նշել, որ ես Ստեփան Դեմիրճյանին համարում եմ մեր ամենապարկեշտ, կոռեկտ գործընկերը։» (սեպտեմբերի 21, 2015 թ.)[8]:
  • «Դնում են մեր նախկին Սահմանադրությունը մի կողմ և նոր Սահմանադրություն են ընդունում, որով քանդում են պետության հիմքերը։» (սեպտեմբերի 21, 2015 թ.)[8]։

Լևոն Տեր-Պետրոսյանի մասին

խմբագրել
  • Ես քաջ գիտակցում եմ, թե ինչպիսի դժվարին պարտականություն է դրված մեր նախագահի վրա մեր պատմության մի այնպիսի վճռորոշ ժամանակաշրջանում, երբ հայ ժողովուրդը բազում զրկանքներ եւ զանազան անտանելի դժվարություններ է դիմագրավում... հիրավի մի մարտահրավեր, որի դիմակայումը մեծագույն պատասխանատվություն եւ պարտքի զգացում է պահանջում։ Մեր Նախագահն, ահա, քաջությամբ, ոգու տոկունությամբ ու անսահման նվիրումով օժտված այդ մարդն է[9]։
Գարեգին Ա կաթողիկոս

Ծանոթագրություններ

խմբագրել
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Լևոն Տեր-Պետրոսյան հոդվածը նաև Վիքիպեդիայում:


 
Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանում կա այս նյութին առնչվող էջ՝