Օմար Խայամ
Պարսիկ փիլիսոփա, բանաստեղծ
(Վերահղված է Խայամից)
Օմար Խայամ (1048 — 1123, պարսկ.՝ عمر خیام կամ Ղիաս էդ-դին Աբուլֆաթհ Օմար էբնե Էբրահիմ Խայյամե Նեյշաբուրի (պարսկ.՝ غیاث الدین ابو الفتح عمر بن ابراهیم خیام نیشابوری)), պարսիկ բանաստեղծ, մաթեմատիկոս, աստղագետ և փիլիսոփա։
Քաղվածքներ
խմբագրել- Քնել էի՝ մի իմաստուն ինձ ասաց.
-Քնից ոչ ոք երջանկություն չի տեսած,
Ինչ ես քնել, քունը մահ է, վե՛ր, խմի՛ր,
Կգա օրը, երբ կմնաս դու քնած[1]։ - Մարդիկ, որոնք կյանքում հլու ապրեցին.
Մինչև կյանքի վերջը թշվառ մնացին,
Մահին անվերջ «թշվա՜ռ, թշվա՜ռ» ասելուվ՝
Ստրկության ճամփով անցան, գնացին[2]։ - Թեև խելքի կարծիքով փողն անպիտան մի բան է,
Բայց անփողի համար էլ աշխարհը մի զնդան է[3]։ - Այս աշխարհում խելոք ու լուրջ պիտի լինես,
- Խելքը՝ գլխիդ և լուռ ու մունջ պիտի լինես,
- Քանի ականջ, աչք ու լեզու տեղում են դեռ,
- Էն գլխից կույր և համր ու խուլ պիտի լինես[4]։
- Տիկնիկ ենք մենք, ճակատագիրը՝ դերասան,
- Պատկեր չէ սա, այլ՝ հավաստի և իրական,-
- Մի քանի օր կխաղանք այս բեմ-աշխարհում,
- Մինչ մեզ նորից նետեն սնդուկն անէության[4]։
- Հավատից մինչև անհավատություն-չնչին մի պահ է,
- Կասկածից մինչև հավաստիություն-չնչին մի պահ է,
- Երջանիկ ապրիր, թող ուրախ անցնի պահն այդ անցավոր-
- Քանի որ կյանքի իմաստը միակ-հենց այդ մի պահն է[4]։
- Եթե քո կյանքի գեթ մի պահն անցնի,
- Չթողնես-առանց խնդության անցնի...
- Կյանքի իմաստը՝ հենց ինքն է, որ կա,-
- Ինչպես որ ապրես՝ այնպես էլ կանցնի[4]։
- Երեխա էինք՝ հասուն այր դարձանք,
- Բայց դրանից էլ մի խեր չտեսանք.
- Կուզե՞ս իմանալ՝ թե վերջն ո՞ւր հասանք՝
- Ջրի պես եկանք, - քամու պես անցանք[4]։
- Երեխա, ջահել, թե ծեր անկենդան,
- Իրար ետևից կգան ու կերթան,
- Աշխարհն ո՞ւմ մնաց, որ ո՞ւմը մնա-
- Գնացին, կերթանք. կգան ու կերթան...[4]:
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 71.
- ↑ Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 79. ISBN 99930-2-263-2.
- ↑ Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 167. ISBN 99930-2-263-2.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Օմար Խայամ, Քառյակներ, Երևան, «Նաիրի», 1993