Այսօր արդեն Հայոց ցեղասպանության փաստն ապացուցված է: Այն այլևս պատմաբանների նոր փաստաթղթերի ոչ մի կարիք չունի` ի հեճուկս թուրքական կառավարության և դեսպան Իրթեմչելիկի հայտարարությունների: Բեռլինը` Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի հովանավորն ու ամենամտերիմ դաշնակիցը, այս մասին գիտի ավելին, քան որևէ մեկը:
|