Կատվի ճոճք
«Կատվի ճոճք» (անգլ.՝ Cat's Cradle), Կուրթ Վոնեգութի վեպը, որ գրվել է 1963 թվականին[1]։
Քաղվածքներ
խմբագրել- Մարդկանց մեծամասնությունը այս երկրում պատկերացում անգամ չունի, թե ինչ ասել է զուտ գիտական հետազոտություն։
- Աշխարհում ամենաարժեքավորը նոր գիտելիքն է։
- Ճշմարիտ գիտնականն անում է այն, ինչն իրեն է հրապուրում, ոչ թե այն, ինչը հրապուրում է ուրիշներին։
- Վերջապես կարողացավ որպես նավաստի տեղավորվել ձկնորսական մի նավում, որը զբաղվում էր ապօրինի ներգաղթյալներին Նյու Բեդֆորդ, Մասաչուսեթս տեղափոխելով։ Այդ նավը, սակայն, վթարի ենթարկվեց Ռոդ Այլենդի մոտ` Նյուփորթի շրջանում։ Այն ժամանակ էր, որ ձևավորվեց Ջոնսընի համոզմունքը, թե որոշակի ուժ որոշակի պատճառով իրեն մղում է որոշակի տեղ։
- Ժողովուրդն այնտեղ չափազանց աղքատ, չափազանց վախեցած ու չափազանց տգետ է առողջ դատողություն ունենալու համար։
- Ասում եմ` հեշտ է հասկանալ, սակայն նկատի ունեմ միայն ինձ։
- Դրանով դուրս էր գալիս Կարիբյան ծով, աննպատակ նավարկում էր` սպասելով այն փոթորկին, որն իրեն անվրեպ չտանի ճակատագրին ընդառաջ։
- – Այստեղ բոլոր նրանք են, ու սիրում եմ,– ասաց։
- Ստիպված էի նայել բոլորին, ում սիրում էր։
- Այս աշխարհում ստանում ես միայն այն, ինչի համար վճարում ես։
- – Եվ ահա, երբ ակնհայտ դարձավ, որ կառավարման համակարգի կամ տնտեսության որևէ բարեփոխում պակաս չքավոր չի դարձնելու մարդկանց, կրոնը մնաց հույս ներշնչելու միակ գործուն միջոցը։
- Ճշմարտությունը մարդկանց թշնամին էր, որովհետև ճշմարտությունը սոսկալի էր, ուստի Բոկոնոնի առաքելությունը մարդկանց ավելի ու ավելի գունագեղ ստեր մատակարարելն էր։
- Կառավարությանը հրաժեշտ տվի,
- Ու պատճառն էլ չթաքցրի.
- Ասացի, որ լավ կրոնը
- Դավաճանություն է փաստացի։
- Իրականությունն այն է, որ կյանքն առաջվա պես կարճատև էր, բիրտ ու ողորմելի։
- Մըք-Քեյբը միշտ բավականաչափ ողջախոհ է եղել` գիտակցելու, որ առանց հակառակորդ սրբի, որի դեմ պատերազմել է պետք, անիմաստ կդառնա իր գոյությունը։
- Գնացքի ուղեկցորդի որդու երաժշտության հիման վրա իմպրովիզացիաներ էր անում. նուրբ քնարականությունից անցնում էր խռպոտ կրքոտության, ապա` վախեցած երեխայի ականջ ծակող ճիչերի։ Նրա անցումներն ունկնդրին պատմում էին դրախտի ու դժոխքի և այն ամենի մասին, ինչ դրանց միջև է։ Այդպիսի երաժշտությունը կարող է լինել միայն մտագարության կամ սատանայական միջամտության արգասիք։
- – Տե՜ր Աստված, ի՜նչ բան է կյանքը։ Ով կարող է հասկանալ դրա գեթ մեկ ակնթարթը։
- – Ոչ էլ փորձեք,– արձագանքեց,– պարզապես ձևացրեք, թե հասկանում եք։
- Եվ ցույց տալու համար, որ ես եմ ճակատագրիս տերը, անջատեցի ռադիոընդունիչը։
Բոլորս ծիծաղեցինք։
- – Հասունությունը, իմ ընկալմամբ,- ասաց,- սեփական հնարավորությունների սահմանները ճանաչելն է։
- Հասունությունը, ուսուցանում է Բոկոնոնը, խոր հուսախաբություն է, որին չկա սպեղանի` չհաշված ծիծաղը, որը, ասում են, համապիտանի սպեղանի է։
- – Մարդկանց դաժանությունը երբեմն ակամա է լինում,– փորձեցի մխիթարել նրան։ Ինքս, սակայն, վստահ չէի, որ այդպես է։
Ծանոթագրություններ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Կուրթ Վոնեգութ, «Կատվի ճոճք» – grqamol.am