Կարմիրը և սևը
ֆրանսիացի գրող Ստենդալի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը
«Կարմիրը և սևը», ֆրանսիացի գրող Ստենդալի վեպը, որ հրատարակվել է 1830 թվականին։
Քաղվածքներ
խմբագրել- Առաջ ես խենթ էի, դրա համար էլ հիմա իմաստուն եմ։
- Ով արդարանում է, նա ինքն իրեն մատնում է։
- Միտքը տառապանք է ծնում։
- Վտանգավոր է խոստովանություններ անել ամուսնուն, որը վերջի վերջո կնոջ տերն է։
- Հոգու մաքրությունը, ամեն տեսակ ատելավառ զգացումների բացակայությունը երկարաձգում են, անշուշտ, երիտասարդության տևողությունը։
- Սա է իմ քաղաքականությունը. ես սիրում եմ երաժշտություն, գեղանկարչություն, իսկ լավ գիրքը ինձ համար մի մեծ իրադարձություն է։
- Սիրուն կանանց մեծ մասի մոտ ամենից առաջ դեմքն է, որ ծերանում է…
- Ճանապարհորդը հասնելով ամենաբարձր սարի գագաթին` մեծ հաճույքով հանգստանում է այդ բարձրունքում։ Բայց մի՞թե նա երջանիկ կլինի, եթե նրան ստիպել հավերժ հանգստանալ…
- Հենց քահանայի համար է այն ասացվածքը թե` մարդ է, որ կարժանացնե իր պաշտոնը։
- Խոսքը մարդուն տրված է` իր մտքերը թաքցնելու համար։
- Պետք է բախտի տիրանալ այս երկրի վրա կամ մյուս աշխարհում. միջին ճամփա չկա։
- Անկարելի է սիրել առանց հավասար լինելու..
- Սերը հավասարություն չի որոնում, այլ ստեղծում է։
Աղբյուրներ
խմբագրել- Ստենդալ «Կարմիրը և սևը», grqamol.am