Կարո Փայլան

Թուրքիայի հայազգի պատգամավոր
(Վերահղված է Կարօ Փայլանից)

Կարո Փայլան (1972, Ստամբուլ, Թուրքիա), Թուրքիայի պառլամենտի հայազգի պատգամավոր (2015 թ.-ից)։ 2015 թվականին Թուրքիայում պատգամավոր ընտրված երեք հայերից մեկը։

Կարո Փայլանը
Կարո Փայլանը հանրահավաքի ժամանակ (երկրորդ պլանում՝ Ս. Դեմիրթաշից ձախ առաջին տղամարդը)

Քաղվածքներ

խմբագրել
  • Իմ նախնիները Մալաթիայից են, իմ մեծ հայրը եւ մեծ մայրը Մալաթիայից են, նրանք հինգ զաւակ ունէին, որոնցից մէկը հայրս էր. հայրս եւ մայրս էլ ամուսնացել են Մալաթիայում եւ բախտաւորուել են երեք զաւակով՝ երկու տղայ եւ մէկ աղջիկ, մէկը ես եմ։ Ծնողներս 1969 թուականին Մալաթիայից գաղթել են Պոլիս...[1]
  • Ես հայ եմ, հայկական դպրոցում եմ ստացել ուսումս, միջնակարգս աւարտելուց յետոյ նաեւ անդամակցել եմ մեր դպրոցի ընթացաւարտների միութեանը։ Համալսարանում սովորել եմ վարչագիտութիւն եւ մագիստրատուրա (գերլիսանս) ունեմ տնտեսագիտութեան ճիւղում[1]։
  • Գիտես, Թուրքիայի այս հասարակութիւնը ժողովուրդները տարիներ տեղեակ չէր, որ հայեր են ապրում այս երկրում, որ մենք էլ այս հողում ենք եղել, այս երկրի մաս ենք կազմում, մարդիկ մեզանից հարցնում էին, որ դուք որտեղացի՞ էք, որտեղի՞ց էք եկել այս երկիրը… եւ նման հարցումներ… մեզ տարիներ այնպէս են դիտել, թէ դրսեցիներ ենք, որ ապրում ենք Թուրքիայում։ Մեր շրջապատը, մեր գործընկերները, հարեւանները, ընկերները տեղեկութիւն չունէին հայութեան մասին։ Հրանդ Տինքը քաջութիւնը ունէր այդ հարցերի մասին խօսելու եւ մեզ էլ փոխանցեց այդ քաջութիւնը, որ խօսենք, որ լուռ չմնանք, արտայայտուենք, թէ այո՛, այս երկրում եղել են հայեր, որ պատմութիւն են կերտել, որի դէմ ոճիր է տեղի ունեցել, եւ այն, որ Թուրքիան պիտի առերեսուի իր անցեալի ու պատմութեան հետ…[1]
  • Ես ինքս ինձ հետ մտածում էի՝ եթէ ուզում եմ վիճակ փոխել, պիտի լինեմ քաղաքական կեանքում, ես միշտ հովանաւորել եմ Պէ.Տէ.Փէ.-ին (քրտական նախկին կուսակցութիւն), ընտրութիւններում էլ միշտ նրանց էի քուէ տալիս, այդ կուսակցութեան եւ քրտերի նկատմամբ մի տեսակ սրտակցութիւն էի զգում, նրանք էլ մեզ պէս տառապանքներ են կրել, նրանք էլ մեզ պէս իրենց ինքնութիւնը պահպանելու համար պայքարել ու պայքարում են...[1]
  • Աշխարհում մայրենի լեզվի օրվա հետ համահունչ եղավ։ Տարոսը մյուս լեզուներին[2]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Գրիգոր, Ղազարեան (26.01.2016)։ Անմոռանալի Զրոյց-Հանդիպում` Թուրքիայի Խորհրդարանի Անդամ Կարօ Փայլանի Հետ։ Aztagdaily.com։ Վերստացված է՝ փետրվարի 22, 2016 թ.։
  2. Թուրքիայի մեջլիսը հայ պատգամավորի համար հայերենով այցեքարտ է թողարկել (ֆոտո)։ News.am (22.02.2016)։ Վերստացված է՝ փետրվարի 22, 2016 թ.։

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Կարո Փայլան հոդվածը նաև Վիքիպեդիայում: