«Կնոջ բույրը» (անգլ.՝ Scent of a Woman), 1992 թվականին նկարահանված ամերիկյան ֆիլմ։

Քաղվածքներ

խմբագրել
  • Տանգոյում սխալներ չեն լինում։ Դա կյանքը չէ։ Այն շատ հեշտ է, դրա համար էլ տանգոն այդքան հիանալի պար է։ Սխալվեցիր՝ ձևացրու, թե այդպես էլ պիտի լիներ, ու շարունակիր պարել։
  • «Ֆերարի» ու կանայք... Ահա երկու երևույթ, որ պիտի իմանալ ու սիրել աշխարհում։
  • -Մաքլը կարծում է, որ տանգոն հիստերիկ պար է։
-Այդ Մայքլն է հիստերիկ։
  • Ոչինչ ավելի սարսափելի չէ, քան մարդն առանց հոգու։ Չէ՞ որ հոգու պրոտեզներ չեն լինում։
  • Կանայք... Քանի դեռ դու նայում ես նրանց, դու ապրում ես։
  • Քեզ ծանո՞թ է այն զգացումը, երբ ուզում ես հեռանալ, բայց միևնույն ժամանակ շատ ես ուզում մնալ։
  • Ինչ վերաբերում է քո խնդրին, Չարլի, ապա աշխարհում երկու տիպի մարդիկ կան. մեկը դիմավորում է որոտը, իսկ մյուսը թաքնվում է տանիքի տակ։ Տանիքը ավելի լավ է։
  • Դու այնպես ես տարվել շաքարի քո բիզնեսով, որ մոռացել ես իսկական մեղրի համը։
  • Կանայք... Ի՞նչ կարելի է ասել։ Ո՞վ է ստեղծել նրանց։ Տեր Աստված անգերազանցելի հրաշագործ է։ Վարսերը։ Ասում են՝ վարսերն ամեն ինչ են։ Գիտե՞ս, թե ինչ ասել է երեսդ թաղել վարսերի ամպի մեջ ու ցանկանալ քնել հավերժ քնով... Իսկ շուրթերը... Երբ դրանք հպվում են քո շուրթերին, կարծես մի կում գինի լինի անապատն անցնելուց հետո։
  • -Ե՞րբ ես դու ծնվել, տղա՛ս, Կլոր սեղանի ասպետների ժամանա՞կ։ Դու, ինչ է, չե՞ս լսել։ Խիղճը մեռել է։
-Ոչ, չեմ լսել։
-Ուրեմն հանիր ականջներիդ բամբակը։
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Կնոջ բույրը (ֆիլմ, 1992) հոդվածը նաև Վիքիպեդիայում: