Կոլետ
Սիդոնի-Գաբրիել Կոլետ (ֆրանսերեն՝ Sidonie-Gabrielle Colette, հունվարի 28, 1873 — օգոստոսի 3, 1954), ֆրանսիացի գրող։
Քաղվածքներ
խմբագրել- Խելացի բան է բարեկամության անիվը թրջել նրբանկատ քաղաքավարության յուղով[1]։
- Աշխատանքը նման է գեղեցիկ կնոջ․ նա էլ սպասել չի սիրում[2]։
- Օտար անկողնում միշտ վատ ես քնում[2]։
- Կինը կարող է անել այն ամենը, ինչ որ տղամարդը, բացի մի բանից՝ պատը կանգնած թրջելը[2]։
- Երբ քեզ սիրում են, ոչ մի բանում չես կասկածում, երբ ինքդ ես սիրում, ամեն ինչում կասկածում ես[2]։
- Կինը հազվադեպ է ներում տղամարդու խանդը և երբեք չի ներում խանդի բացակայությունը[2]։
- Ինձ այլևս չեն պարսավում, ուրեմն տարիքս այն չէ[2]։