Կորնել Մակուշինսկի (լեհ.՝ Kornel Makuszyński, հունվարի 8, 1884, Ստրի - հուլիսի 31, 1953, Զակոպանե), լեհ գրող, բանաստեղծ, թատերագետ, լրագրող։

Կորնել Մակուշինսկի

Քաղվածքներ

խմբագրել
  • Երեկոյան զբոսանքի դուրս են գալիս միանգամայն երջանիկ և կամ բացարձակ անհուսալի դժբախտ մարդիկ։ Երջանիկ մարդը գնում է այն պատճառով, որպեսզի հոգեկան մեծ կարեկցությամբ նայի դժբախտներին։ Գնում է, որպեսզի փայլի երջանկությամբ, հիանա ծաղիկներով և արևից ոսկեզօծված ջրերով, ինչպես և այն պատճառով, որ միանգամայն անտարբեր է, թե որտեղ կզբոսնի իր երջանկությամբ, որ կրում է սրտում, ինչպես և անտարբեր է այն մարդու նկատմամբ, որը կյանքում երջանկություն չի ճաշակել։ Դժբախտ մարդու համար նույնպես միևնույն է, թե որտեղ է թափառում իր հուսահատության հետ, և չի տեսնում ոչ մի տարբերություն, ծաղիկներին է արդյոք նայում, թե իր բնակարանի աթոռներին։ Նա նույնպես երևում է մարդկանց մեջ, որ երբեմն հիմնավորված զայրույթով իր հայացքը գցի որևէ փայլող դեմքի։ Զբոսանքի չեն գնում միայն անհամարձակ մարդիկ, այսինքն՝ այնպիսիները, որոնք սպասում են կամ վերջին բախտավոր լուրի (վիճակախաղի շահում, քեռու հանկարծակի մահ), կամ ճակատագրի վերջին հարվածին։ Ձախողակների բոլոր տարբերակների թվարկումը մեզ շատ հեռու կտաներ[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Մարգարտյա ուլունքների պատմությունը», Կորնել Մակուշինսկի, Լեհական նովելներ, Հայպետհրատ, Երևան, 1955
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Կորնել Մակուշինսկի հոդվածը նաև Վիքիպեդիայում: