Հայկանուշ Մառք

հայ հասարակական գործիչ, գրող

Հայկանուշ Մառք (Հայկանուշ Մարգարի Թոփուզյան, փետրվարի 14, 1883 կամ 1883, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - մարտի 7, 1966, Կոստանդնուպոլիս), հայ գրող, հասարակական գործիչ։

Քաղվածքներ

խմբագրել
  • Ինչ­պէ՞ս սի­րեմ զքեզ, սի­րե­լիս
Որ սէրս ըլ­լայ միշտ տե­ւա­կան ու տար­բեր,
Ինչ­պէ՞ս սի­րեմ զքեզ, իմ հո­գիս,
Ոը նմա­նը չը­րած ըլ­լան ու­րիշ­ներ …[1]։
  • Մեր հետևում թողնում ենք մի արահետ, որը թեև տոնական կամ փայլուն ոչինչ չունի, բայց արահետ է, որին առանց ամաչելու ենք նայում, գյուղի մի նեղ արահետ, որով անցել ենք կատարելով մեր պարտականությունները իբրև կին, իբրև ամուսին և իբրև մայր։ Հիմա նոր ուղի պիտի հարթենք, այն պիտի քաղաքի լուրջ ճանապարհ լինի, ավելի լայն, ավելի ուղիղ, ավելի ձիգ դեպի նպատակը։ Այդ ճամփի վրա պիտի կրենք մեր պատասխանատվությունը, պիտի ստեղծենք մեր իրավունքները, պիտի դարբնենք մեր գործը՝ ամենևին չհեռացնելով մեզ մեր կանացի բնազդներից, մեր տնից։ Այն պիտի տանի մեզ մի բարձունք, ուր մղում են մեզ մեր սեռի, մեր ազգի, մեր հայրենիքի վերածննդի ջղապիրկ իղձերը[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Հայկանուշ Մառք հոդվածը նաև Վիքիպեդիայում: