Հայկ Նահապետ
Հայքի հիմնադիր արքա
Հայկ նահապետ (նաև՝ Հայկ թագավոր, Հայկ դյուցազն), առասպելական հերոս, հայոց անվանադիր նախնին։ Մովսես Խորենացին իր «Հայոց պատմություն» աշխատությունում գրի առնված ավանդազրույցում նրան անվանում է նախահայր, ազգապետ։ Ըստ հին պատմիչների (Խորենացի, Սեբեոս) Հայկը սերում է Նոյի (Քսիսութրիոս) երրորդ որդուց՝ Հապեթոսթեից կամ Հաբեթից։ Այստեղից էլ Հաբեթոսթյան ազգանունը[1]։
Քաղվածքներ Հայկ և Բել զրոյցից
խմբագրել- Ինչո՞ւ ես ինձ զուր հետապնդում, վերադարձիր քո տեղը, որպեսզի այսօր չմեռնես իմ ձեռից, քանզի իմ նետը բնավ չի վրիպում[1]։
- Շո՛ւն ես դու և շան երամակից եք դու և ժողովուրդը քո։ Դրա համար էլ այսօր իսկ քո վրա կթափեմ իմ կապարճի նետերը[1]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 ՀԱՅ ՀԻՆ ՎԻՊԱՇԽԱՐՀԸ։ Armenianhouse.org։ Վերստացված է՝ հոկտեմբերի 31, 2015 թ.։