Հայրենասիրություն, բարոյական և դիվանագիտական սկզբունք, հասարակական զգացողություն, որի իմաստը սերն է հայրենիքի նկատմամբ և պատրաստություն ստորադրել նրա համար սեփական շահերը։ Հայրենասիրությունը ենթադրում է հպարտություն Հայրենիքի նվաճումների հանդեպ։ Հայրենասիրությունը ենթադրում է ազգային շահերի պաշտպանում, կապվածություն սեփական հողին, սեր դեպի հայրենիքի մշակույթը և սեփական լեզուն։

Քաղվածքներ

խմբագրել
  • Հայրենասիրությունն ինչ գեղեցիկ ճառագայթ մըն է վեհ ու անմեղ ճակատի վրա[1]։
Պետրոս Դուրյան
  • Հայրենասիրությունն այնպիսի բուռն կրակ մըն է, որ մարդ մոխիր կդարձնե[1]։
Պետրոս Դուրյան
  • Հայրենասիրությունը նաև հայրենիքի համար զոհված հերոսների հիշատակը անմար պահելն է[2]։
Հովհաննես Իսակով
  • Հայրենասիրությունն ամենախոր զգացմունքներից մեկն է՝ ամրացված դարերով ու հազարամյակներով[2]։
Վլադիմիր Իլյիչ Լենին
  • Հայրենասիրությունը զգացմունքներից ազնվագույնն է[2]։
Լիխաչև
  • Ազգի ռազմական հանճարը հայրենասիրությունն է, սերը դեպի հայրենիքը[2]։
Գեորգ Լիխտենբերգ
  • Եթե պիտի մեռնենք, ապա թող այդ լինի սուրը մեր ձեռքին և կռվի դաշտում։ Անարգ կյանքից ավելի՝ ազատ կյանքն է գովելի[2]։
Մուրացան
  • Չկա ավելի խոր զգացում, քան հայրենասիրությունը[2]։
Պարույր Սևակ
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Հայրենասիրություն հոդվածը նաև Վիքիպեդիայում:


Աղբյուրներ

խմբագրել
  1. 1,0 1,1 Ասույթներ, հավաքեց և կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 253։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Ասույթներ, հավաքեց և կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 254։