«Հայրեր և զավակներ» (ռուս.՝ Отцы и дети), ռուս գրող Իվան Տուրգենևի վեպը, որը հրատարակվել է 1862 թվականին։ Վեպը հայերեն է թարգմանվել 1985 թվականին։ Թարգմանիչ՝ Ս․ Զորյան[1]։

«Հայրեր և զավակներ» գրքի երկրորդ հրատարակություն (Լայպցիգ, Գերմանիա 1880 թվական)

Քաղվածքներ խմբագրել

  • Ինչ քաղցր բան է քնել հայրենի կտրի տակ, ծանոթ անկողնու մեջ, այն վերմակի տակ, որի վրա աշխատել են սիրելի ձեռներ, գուցե և դայակի ձեռները, այդ բարի, քնքուշ ու անխոնջ ձեռները․․․[2]
  • Որդին հոր դատավորը լինել չի կարող, մանավանդ ԵՍ, և մանավանդ քեզ նման մի հոր նկատմամբ, որը ոչ մի ժամանակ և ոչ մի բանում իմ ազատությունը չի ճնշել[2]։
  • Լինում են սրտաշարժ վիճակներ, որոնցից սակայն մարդ ուզում է շուտ դուրս գալ[2]։
  • Տխմարից տխմար կդառնաս[2]։
Պավել Պետրովիչ
  • Դու աշխատում ես չմոռանալ այն, ինչ սովորեցրել են, իսկ հետո բանից դուրս է գալիս, որ այդ ամենն անմիտ բաներ են եղել, և քեզ ասում են, որ խելոք մարդիկ այդպիսի դատարկ բաներով այլևս չեն զբաղվում և որ դու, իբր, դատարկ թաս ես։ Ինչ արած։ Երևի երիտասադրությունը, արդարև, մեզանից խելոք է[2]։
Պավել Պետրովիչ
  • Ոչ մի տեղ ժամանակն այնպես արագ չի վազում, ինչպես Ռուսաստանում[2]։
  • Մի մարդ, որն իր ամբողջ կյանքը կապել է կանացի սիրո հետ, և երբ այդ կապը կտրել են, նա թթվել է ու այն աստիճանին հասել, որ ոչ մի բանի այլևս ընդունակ չէ, այդպիսի մարդը տղամարդ չէ, արու չէ[2]։
Եվգենի Բազարով
  • Մի՞թե աշխարհիս երեսին կա ավելի հրապուրիչ բան, քան նորատի գեղեցիկ մայրը՝ առողջ երեխան գրկին։
  • Առաջներում երիտասարդներն ուսանում էին, չէին ուզում տգետի համբավ ունենալ, ուստի և ակամա աշխատում էին։ Իսկ այժմ բավական է, որ նրանք ասեն՝ «աշխարհքումս ամեն ինչ դատարկ բան է՝ պրծավ գնաց»[2]։
Պավել Պետրովիչ
  • Մի անգամ լուսահոգի մայրիկի հետ վեճ ունեցա, նա բղավում էր, չէր ուզում ինձ ականջ դնել․․․ Վերջապես ես նրան ասացի, թե դուք իբր չեք կարող ինձ հասկանալ, որ մենք իբր թե երկու տարբեր սերունդների ենք պատկանում։ Մայրիկը սաստիկ նեղացավ. իսկ ես մտածեցի. ի՞նչ անեմ։ Հաբը դառն է, մինչդեռ հարկավոր է կուլ տալ։ Այժմ ահա մեր հերթն է հասել, և մեր ժառանգները կարող են մեզ ասել. դուք մեր սերնդի մարդ չեք, կուլ տվեք հաբը[2]։
  • Եվ ինչ փքված է դարձել ներկա երիտասարդությունը։ Երբ հարց ես տալիս դրանցից մեկն ու մեկին, որ գինուցն եք ուզում, կարմիր թե սպիտակ, «ես սովորություն ունեմ գերադասելու կարմիրը» պատասխանում է նա բամբ ձայնով և դեմքի մի այնպիսի կարևոր արտահայտությամբ, որ կարծես այդ միջոցին ամբողջ տիեզերքը նրան է մտիկ տալիս․․․[2]
Պավել Պետրովիչ
  • Չարժե նեղություն քաշել առանձին անհատները ուսումնասիրել։ Բոլոր մարդիկ, ինչպես մարմնով, այնպես էլ հոգով նման են միմյանց. ամեն մեկս էլ ունենք ուղեղ, փայծաղ, սիրտ, թոք որոնք միատեսակ են կազմված, և այսպես կոչված բարոյական հատկություններն էլ ամենքի մեջ միևնույնն են – չնչին ձևափոխությունները նշանակություն չունեն։ Բավական է վերցնել մի մարդկային անհատ, որպեսզի կարողանանք դատել մյուսների մասին։ Մարդիկ նույնն են, ինչ անտառի ծառերը. ոչ մի բուսաբան չի սկսի ջոկ-ջոկ ուսումնասիրել ամեն մի կեչի ծառ[2]։
Բազարով
  • Ժամանակը երբեմն թռչում է թռչունի պես, երբեմն էլ սողում է սողունի պես։ Բայց մարդուս համար լավ է լինում մանավանդ այն ժամանակ, երբ նա մինչև անգամ չի էլ նկատում շու՞տ է անցնում ժամանակը, թե դանդաղ[2]։
  • Ի՞նչ հարկ կա խոսել ու մտածել ապագայի մասին, որը մեծ մասամբ մեզանից չի կախված։ Առիթ կլինի մի բան անելու՝ շատ լավ, իսկ եթե առիթ չի լինի՝ գոնե այսքանովն էլ գոհ կլինես, որ նախապես իզուր տեղը չես դատարկախոսել[2]։
Բազարով
  • Առհասարակ չարժե մարդկանց մասին ափսոսալ[2]։
Եվգենի Բազարով
  • – Մի՞թե մարդս միշտ կարող է բարձր ձայնով պատմել այն, ինչ որ իր ներսում «տեղի է ունենում»։

– Չեմ հասկանում, թե ինչո՞ւ չի կարելի ասել այն, ինչ որ սրտումդ ունես։
– Դուք կարո՞ղ եք։
– Կարող եմ։
– Դուք ինձանից բախտավոր եք․․․[2]

  • Երեխաները զգում են, ով է իրենց սիրում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մ․ Հակոբջանյան (2014). Հայ թարգմանական գրականություն. հատոր Բ. Երևան: Հայաստանի ազգային գրապալատի հրատարակչություն. էջ 335. 
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 Տուրգենև Ի. Ս., Ընտիր երկեր, թարգմ. ռուս. (կազմ. Հ. Ֆելեքյանը. - Երևան Սովետական գրող, 1985, 736 էջ։
 
Վիքիպեդիա