Հայ ժողովրդական հանելուկներ զենքի մասին
- Տես նաև Հանելուկներ
Հայ ժողովրդական հանելուկներ զենքի մասին, հանելուկներ, որոնց լուծման առարկան հանդիսանում է զենքի որևէ տեսակ։
Հանելուկներ հրացանի մասին
խմբագրել- Փետե նաշ (դագաղ),
- Էրկաթե մեռել։
- Վաղարշապատ, Վան
- Երկաթե մեռել
- Փետե նաշ.
- Մեջը կրակ,
- Ափները դրաք (տրաքոց)։
- Ալաշկերտ
- Միսը էրկաթից,
- Հագուստը փայտից։
- Շիրակ
- Ոտները փետից,
- Քինթը էրկաթից։
- Լոռի
- Փուտ փետը փորեմ,
- Ասլանը խորեմ։
- Կոտայք — Գառնի
- Սև յափունջեն՝ պատեն կախ։
- Շիրակ
- Բան մը ունիմ բռնե, բանե (գործածել),
- Կոտոշները (եղջյուր) մորխանե (ծխնելույզ),
- Յոթն աղբյուրե ջուր կխմե,
- Արյան ձորե ձայն կհանե։
- Բաբերդ
- Լուն թռավ կարպետին,
- Ձենը տվեց աքլորին.
- Ինքը գնաց Աղդադ,
- Ձենը գնաց Բաղդադ։
- Կարին, Վան
- Տաշտը գետինն ինկավ,
- Ձանը (ձայն) էրկինքը էլավ։
- Արաբկիր
Հանելուկներ թնդանոթի մասին
խմբագրել- Մեյ (մեկ) կովմ՝ կա հանի (ահա), հանի,
- Պտկներ (ստինք) Սպհանի,
- Ամեն պոռալուն ձայն կըհանի,
- Ասլան (առյուծ) կտրիճ դեմ կըկայնի։
- Վան
Հանելուկներ թրի և պատյանի մասին
խմբագրել- Տախտակե տուն շինեցի,
- Ասլանը մեջը թաղեցի։
- Խարբերդ
- Էն ի՞նչն ա, ինչ.
- Փետե դագաղ,
- Էրկաթե մեռել։
- Լոռի
- Հորը մութն ա,
- Ուշաբը (վիշապ) մեջն ա,
- Դժարը պտիտ գալն ա։
- Լոռի, Բորչալու
- Մի գոմեշ ունենք,
- Ինքը միջի կռանը (կողմ),
- Պոզերը դրսի կռանը։
- Բորչալու
- Իմ հերանց մի եզ ունեն.
- Ինքը գոմն ա մտնում,
- Համա (սակայն) իրա պոզերը չեն մտնում։
- Լոռի
Հանելուկներ նիզակի մասին
խմբագրել- Տղա մը ունիմ,
- Կերթա կոլրվի (զբոսնել), կոլրվի,
- Կիգե (գալ) թիմին մի (մի թուման, դրամ) տեղ կառնե, կընստի։
- Դիարբեքիր
Հանելուկներ ականի մասին
խմբագրել- Թուն (թուր) ու թվանք (հրացան) լարեցին,
- Ասլանափոս (մեծ փոս) ծակեցին։
- Խոտրջուր
- Քցեմ խորը (հոր),
- Զնգզնգա ձորը։
- Կոտայք — Գառնի
Արտաքին հղումներ
խմբագրել- Հայ ժողովրդական հանելուկներ, Սարգիս Հարությունյան, 1960 թ., gradaran.mskh.am կայք։