Հանելուկներ մեղուների և մեղրամթերքի մասին
- Տես նաև Հանելուկներ
Հանելուկներ մեղուների և մեղրամթերքի մասին, հանելուկներ, որոնց լուծման առարկան հանդիսանում է մեղուն կամ մեղրամթերքի որևէ տեսակ։
Հանելուկներ մեղվի մասին (հիմնականում ժողովրդական)
խմբագրել- Լեռնեն կուգար սլսլալեն,
- Ոսկի պեխով պլպլալեն։
- —Ով չգնեց, իրմե վաճառ,
- Խավար մնաց զուրկ ի համեն[1]։
- Նեղ փողան,
- Երկեն սողան,
- Սարկավագներ
- Մեջը կը դողան։
- Մուշ
- Էն ինչնա ինչ.
- Մեր ունի, հեր չունի։
- Լոռի
- —Մէրը ըրօրոցմը, ախչիկը տղա բերեց։
- Լուծման առարկան – մեղվի պարս
- Առաստաղը բաց անեմ
- առանց կրակ հաց անեմ։
- Լուծման առարկան – փեթակ
- Գործավոր փոքր և հրաշալի,
- Զամեն շրջի յանապատի
- Մասունս առնի նա ամենի,
- Յառաջ բերե գործ ցանկալի[2]։
- Հեղինակ – Ներսես Շնորհալի
Հանելուկներ մեղրամթերքի մասին
խմբագրել- —Անջուր ջաղաց, անկրակ բաղաճ (բաղարջ)[3]։
- Լուծման առարկան – մեղրահաց
- Ոչ ցորեն եմ, ոչ գարի,
- Ոչ հնձվորը ինձ ցանի,
- Ոչ ջաղացի աղած եմ,
- Ոչ էլ ձեռքով շաղած եմ,
- Ձեր ամենքի սիրածն եմ[4]։
- Լուծման առարկան – մեղրահաց, տարածման տարածաշրջան՝ Շիրակ։
- Երկան աղիք,
- Ճոթը ծաղիկ[5]։
- Լուծման առարկան – մոմ, տարածման տարածաշրջան՝ Արաբկիր։
- Ի յանշնչից շարժականաց,
- Ծնունդ ճարպոյ ի ն (շ) խարաց,
- Պարունակէ զնիւթեալ մանած,
- Տայ տեսանել զգոյնս աչաց[6]։
- Լուծման առարկան – մոմ, հեղինակ – Ներսես Շնորհալի։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Տե՛ս «Բազմավեպ», Վենետիկ, 1847, էջ 290:
- ↑ Տե՛ս Ներսես Շնորհալի, Ցաղագս երկնի և զարդուց նորա:Հանելուկներ: Ողբ Եդեսիոյ, Երևան, 1968, էջ 41:
- ↑ Տե՛ս Ե. Լալայան, Բորչալուի գավառ, ԱՀ, գ. 11-րդ, 1904, էջ 104։
- ↑ Տե՛ս Ս. Հարությունյան, Հայ ժողովրդական հանելուկներ, Երևան, 1965, էջ 78-79, 111-112:
- ↑ Տե՛ս «Բիւրակն», Կ. Պոլիս, 1900, N 9, էջ 134: Ինչպես նաև Անդրանիկ Փոլատյան, Պատմություն Հայոց Արաբկիրի, էջ 311
- ↑ Տե՛ս Մատենադարան, ձեռ. N 8575, թերթ 308 ա:
Աղբյուրներ
խմբագրել- Գասպարյան Ա. Օ. «Մեղվապահություն Հայաստանում» (պատմաազգագրական ուսումնասիրություն), Երևան, Հայաստան, 1989, — 215 էջ։