Հատակում
«Հատակում։ Պատկերներ» (ռուս.՝ На дне. Картины), Մաքսիմ Գորկու պիեսը, որ գրվել է 1901 թվականի վերջին ու 1902 թվականի սկզբին և պատկերում է չքավորների օթևանատան մի խումբ բնակիչների։
Քաղվածքներ
խմբագրել- Տաղանդը ինքն իր նկատմամբ, իր ուժի նկատմամբ հավատն է։
- Դերասան
- Երբ աշխատանքը հաճույք է, կյանքը լավ է։ Երբ աշխատանքը պարտականություն է, կյանքը ստրկություն է։
- Սատին
- Բոլորն էլ մարդ են... ինչքան էլ ձևացնես, ինչքան էլ ծռմռվես, մարդ ես ծնվել, մարդ էլ կմեռնես... Անվերջ նայում եմ ու տեսնում, որ մարդիկ գնալով ավելի խելոք են դառնում, ավելի հետաքրքիր, թեև ավելի վատ են ապրում, բայց ուզում են ավելի լավին հասնել... համառ են։
- Լուկա
- Ախր, առանց պատճառի պզուկն անգամ դուրս չի գալիս...
- Լուկա
- Եվ ինչու՞ են մարդկանց բաժանում, երբ նրանք կռվում են։ Նրանք հենց իրենք կդադարեցնեն... ախր, կռվելուց հոգնում են... պիտի թույլ տալ, որ նրանք իրար ազատորեն էնքան տան, ինչքան ամեն մեկին պետք է, կշտանալու համար... դրանից հետո ավելի քիչ կռիվ կանեն, քանի որ կերած քոթակը ավելի հեշտ կհիշեն։
- Մեսվեդև
- Շատ կուզեի լինել ազատ,
- Բայց շղթաներս են ամուր...
- Բուբնով, Զոբ, երգում են
- Եթե սրանք սկսեն ազնիվ խաղալ, երեք օրում սովից կսատկեն։
- Զոբ
- Քանի որ այնտեղ տանջանք չի լինելու... այնտեղ կարելի է համբերել... կարելի է։
- Աննա
- Սիրած բանի մեջ է ամբողջ հոգիդ։
- Լուկա
- Թե արեգակը վաղը մոռանա
- Ու երկրի վրա լույսն իր չնետի,
- Կլուսավորի աշխարհը արար
- Հրավառ միտքը ինչ-որ մի խենթի...
- Դերասան
- Բանտը լավ բան չի սովորեցնի, Սիբիրն էլ չի սովորեցնի... իսկ մարդը կսովորեցնի, այո՛։ Մարդը կարող է բարություն սովորեցնել... շատ հասարակ ձևով։
- Լուկա
- Հասկացի՛ր, ես կարող է կատաղությունից եմ գող, գող եմ, որովհետև ոչ ոք ոչ մի անգամ գլխի չընկավ ինձ ուրիշ անում տալ։
- Պեպել
- Երևի ես քիչ եմ սիրում, երբ սիրում են՝ սիրածի մեջ վատը չեն տեսնում, իսկ ես... տեսնում եմ...
- Պեպել
- Կան շատ մարդիկ, այո՛, բայց կա և ուրիշ բան՝ մարդ...
- Լուկա
- Բոլորը, սիրելիս, բոլորն ինչքան կան, լավագույնի համար են ապրում։ Դրա համար էլ ամեն տեսակի մարդու էլ հարկավոր է հարգել... Չէ որ մեզ համար հայտնի չէ, թե ով է նա, ինչու է ծնվել և ինչ կարող է անել... Գուցե նա ծնվել է ի երջանկություն մեզ... մեզ մի մեծ օգուտ տալու... Հատկապես երեխաներին պիտի հարգել, մանուկներին։ Երեխաներին լայն տարածություն է պետք։ Մի՛ խանգարեք երեխաներին ապրել... Հարգենք երեխաներին։
- Սատին
- Անցյալի կառքով ոչ մի տեղ չես կարող գնալ։
- Սատին