Հարճը (պոեմ)
«Հարճը», Դանիել Վարուժանի պոեմներից, որ ընդգրկված է նրա «Հեթանոս երգեր» ժողովածուում (1912 թ.)։
Բնաբան
խմբագրել- Փա՜ռք սարբինային. Ներոն կ'արբենա։
- Հարճը… զի յոյժ գեղեցիկ էր, եւ երգէր ձեռամբ։
- Մովսես Խօրէնացի, Գիրք Բ
Քաղվածքներ
խմբագրել- Փա՜ռք մեծազոր կենցաղին ասպետական դարերուն՝
- Ուր պաշտվեցավ Գեղեցիկն ու Զորությունը արբուն,
- Եվ խորհրդանիշը անմահ Գեղեցիկին, Զորության՝
- Փըրփուրներու Դիցուհին ըստինքներով ռոշնական։
- Փա՜ռք ձեզի միշտ, գանգրահեր ո՛վ ասպետներ արդընկեց,
- Որոնց զրահով վերտըված լանջքերուն տակ բաբախեց
- Սիրտ մը հավետ անձնըվեր՝ տըկարներուն, ընկճվածին,
- Եվ գեղանի կիներուն, անոնց մարմնույն բյուր գանձին։
- Վարձակն էր ան, Նազենիկ, նազելագեղ անունով։
- Հասակն ամբողջ կը թըրթռար բարտիի պես հողմախռով....
- Նազենիկ նախ կ'օրորե մեղմորեն
- Ալապաստրե ուսերուն վըրա գըլուխն հըրեղեն`
- Ներկաներուն շըրջելով զույգ մը աչքերը աղվոր`
- Ուր կ'ընկղմի մարդ հեշտին, բայց դուրս կ'ելլե վիրավոր։
- Օ՜, այդ մեծ պարն հեթանոս՝ որ Աստղիկի կը ձոնեն,
- Գեղեցկության այդ աղոթքն, աղոթքը այդ մըսեղեն.
- Օ՜, այդ իրանը ճապուկ ելևէջովն ըստինքին`
- Որոնց մեջ կաթն իսկ կ'եռա հուզումներեն սաստկագին.
- Օ՜, թևերն իր լուսածղի` օձերու պես պարարակ
- Կարծես երկար կրթըված կախարդ սրինգով ներդաշնակ.
- Փա՜ռք ձեզի միշտ, ո՛վ դարեր ասպետական կենցաղին,
- Ուր մարդիկ հզոր և անկեղծ էին նըման գինիին։
- Առաքինի քաջության տեղ նենգն այսօր կը տիրե
- Փոխան տեգին հոլանի՝ պատյանի մեջ դաշույն է…
- Բավական է լի գավաթ մը Մյունիխի գարեջուր,
- Որ աճուրդի հանված սերը գնեն մարդիկ քրեիքուր,
- Սեր վաճառվա՜ծ, ոչ նվիրված՝ ինչպես պըսակ սարդենի
- Զոր հերոսին համար սուրն աստվածներեն կ’ընդունի։
- Եվ այժըմ մարդն այս դարուն, մարդն ըղեղին տակ կըքած,
- Ո՛վ ասպետներ հեթանոս, եթե բաղխե ոտքն հանկարծ
- Ձեր բազուկի մեկ ոսկրին՝ որ հողին տակ ճերմակած է,
- Անոր հըսկա զանգվածեն կը սարսափի, կը կարծե
- Ձեզ առասպել դարերու, առասպելյալ գազաններ,
- Ո՜վ ասպետներ հեթանոս, ո՜վ ասպետի ոսկորներ։
- Լույսերու հոծ ծովուն մեջ թնդաց սըրահն ընդհանուր.
- –«Վարձա՜կն ահա, տեղ բացեք, վարձա՜կը, վարդ տեղացեք.
- Մազերուն մեջ, ոտքին տակ մարգարիտինե՜ր լեցուցեք»։
- Սանդուխներեն վերնատան վար կ'իջներ կին մը խաժակ.
- Կը թըռվռային գըլխուն շուրջ աղավնիներ ըսպիտակ։
- Ճաճանչավուխտ քողին մեջ աստըղ մ'էր ան` որուն մեծ
- Աչքերուն մեջ սևեռուն Տըրդատ գինին իր խըմեց։
- Բակուր իր նետը վերջին, հերձակ մ'ամբողջ ժահրաշիթ,
- Արձակեց այնքա՜ն զորեղ, թիրախին ա՜յնքան ճըշգրիտ,
- Որ օձի նման շչալով թունոտ լեզվովը սաղապ
- Տըրդատեսի անութին տակեն սողոսկ անցավ թափ,
- Ու մըխվեցավ վարձակին ծոծրակին մեջ լուսաբուխ
- Եվ հոն մընաց` հորդառատ մազերուն մեջ խորամուխ։
- Երեք անգամ սըրսըփաց զարնված աղվոր աղավնին,
- Երեք անգամ չուզելով կարծես թողուլ իր հոգին։
- Այս բանը ո՛չ Տըրդատես նըկատեց, ո՛չ ալ Բակուր,
- Իրենց անզուսպ մոլուցքին փոշիներեն դարձած կույր.
- Բնավ չըտեսան թե ի՛նչպես կը փըշրվեր ու կ'իյնար
- Դաշնակության ու գեղի աստվածակերտը գոհար.
- Միայն նըժույգը վրընջեց, ու երեք հեղ սարսըռաց
- Երբ սառեցավ փորին վրա զարնըվող ոտքը հանկարծ։
- Բարտի մը կար հինավուրց՝ զոր ձեռքերովն իր բարի
- Իջևանին քով տընկեր էր Դիցանույշ մ'անտառի.
- Սակայն այդ օրն ոստ առ ոստ ան կը չորնար տրտմորեն
- Տերևներն իր դալկահար հողին վրա ողբալեն։
- Ո՛վ գիտե ո՛ր մըրրկածուփ գիշերվան մեջ Արամազդ
- Զարկեր պատռեր էր անոր սիրտն իր շանթով մեծասաստ.
- Եվ գըլուխն իր գեղուղեշ` որ կը հասներ արևին`
- Արդ սոսափներ չէր երգեր, կը նիզակվեր դեպ երկին։
- Հո՛ն, ահա այդ բարտիին շուրջը եկան հավաքվիլ
- Անտառաբնակ չորս քուրմեր կընգուղ ու ջանջիլ,
- Ու Տըրդատի հրամանով անոր բունին ճիշտ ներքև
- Միահամուռ փորեցին Նազենիկի փոսը սև.
- Ու երգեցին Աստղիկին։ Տըրդատ սըրտեն շանթահար`
- Անոր դեռ թա՛րմ դիակն առած գրկին մեջ կու լար։
- Երբ զայն փոսին հանձնեցին` մազերուն մեջ շաղապատ
- Դեռ Բակուրի նետն ոսկի կը փայլակեր լուսացայտ։
- Իջևանի քով տնկված վաղընջական այն բարտին
- Վերընձյուղում մ'ըստացավ` բուժելով վերքն իր սրտին`
- Երբոր Հարճին լույս մարմնույն ավիշներով կենսահորդ
- Թաթախվեցան հողին տակ արմատներն իր խորդուբորդ,
- Եվ ըսվեցավ թե անոր տերևուտքին մեջ դողդոջ
- Չըքնաղ հոգին վարձակին բընակեցավ դար մ'ամբողջ,
- Լուսնկային ժըպտեցավ, ծոծրակին վերքը տվավ ցույց,
- Հովերուն հետ պար եկավ, բամբիռներն իր հնչեցուց։