«Հարսնացու հյուսիսից», հայկական երաժշտական-կատակերգական կինոնկար, որը նկարահանվել է 1975 թվականին։ Ռեժիսորն է Ներսես Հովհաննիսյանը, ըստ Ժորա Հարությունյանի սցենարի։

«Հարսնացու հյուսիսից» ֆիլմին նվիրված փոստային նամականիշ, 2022 թվական, Հայաստան

Քաղվածքներ

խմբագրել
  • —Չբռնեմ ու կատաղե՛մ։
  • —Բա ես՝ Փարսադանի տղա Մուրադս, գամ հասնեմ ստեղ, ու ինձ ասեն՝ նյե՞տ։
  • —Մենք պետք ա Իվանի պոչից բռնենք։
  • —Էդ ո՞վ էր։
—Չճանաչեցի, գլխին բան կար։
  • —Ջրի գող էլ դառանք...
  • —Ես որ ասում եմ՝ ե՜ս, ուրեմն Արուսն էլ հետս ա...
  • —Ուզում ա, որ կատաղեմ։
  • —Թե ասա ջահել աղջիկ ես, մազերդ ինչի՞ ես բոքս կտրել։
  • Մուրադ — Էդ ո՞վ էր։
Սերոբ — Էն մեկը Սերաֆիմն էր, Իվանի ընգերը։
Մուրադ — Բա էն մյո՞ւսը։
Սերոբ — Այ մարդ, դե մարդ էր, բարև տվեց՝ բարև տվինք, էլի. վա՜յ։
  • Երվանդ — Կոստյո՞ւմն է, որ քեզ պետք է գեղեցկացնե։
  • —Արտակից խառը հեռագիր ա էկել, բան չեմ հասկանում։
  • —Ա˜խ, երազս կատարվեց։
  • —Օնա եշչո մոեվո օտցա նե զնաետ։
  • —Ասա քեռիդ աշխարհ տեսած մարդ ա, մի էդ աղջկա նկարն ուղարկի, տես՝ ինչ՞ ա ասում։ Ուրիշները որտեղից որտեղ մարդ են մեջ քցում, որ հետս խորհուրդ անեն, սրա համար՝ հե՛չ։
  • —Էս գործին խելքը գլխին մարդ ա պետք։
—Ես էն կողմերում կռվել եմ։
  • —Բա Արտակը չի ասի՝ քեռիս ո՞ւր ա։
—Արտակը ղալաթ կանի։
  • —Դու էլ կգնաս որպես գյուղական ինտելիգենցիայի ներկայացուցիչ։
  • —Մուրա՛դ, դու էլ աշխատի էն կողմերում չկատաղես։
—Նայած հանգամանքներին։
  • —Սերոբն էլ կգա, որ էնտեղ ճամփեքին չխեղճանանք։
  • —Ուրեմն Մուրադը ճամփա գնալ չգիտի, Սերոբը պիտի ճամփա ցույց տա՞։
  • —Ուրեմն Երվանդը ջութակ-մութակ քոքելով պիտի գնա, ես, որ էս խելքի տերն եմ, չպիտի գնա՞մ։

Ծանոթագրություններ

խմբագրել
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Հարսնացու հյուսիսից հոդվածը նաև Վիքիպեդիայում: