Հովհաննես Հովհաննիսյան
հայ բանաստեղծ, լրագրող և թարգմանիչ
(Վերահղված է Հովհաննիսյան Հովհաննեսից)
Հովհաննես Մկրտչի Հովհաննիսյան (ապրիլի 14, 1864 — սեպտեմբերի 29, 1929), հայ բանաստեղծ։
Քաղվածքներ
խմբագրել- Տարակույս չկա, որ մեր գրական լեզուն պիտի զարգանա ու հարստանա՝ օգտվելով գրաբարից և ժողովրդական լեզվից[1]։
Քաղվածքներ Հովհաննիսյանի մասին
խմբագրել- Առաջին անգամ ես Ձեզ տեսա, երբ պատանի էի և աշակերտեցի Ձեզ Գևորգյան ճեմարանում։ Այն ժամանակ Դուք պայծառ երիտասարդ էիք՝ բանաստեղծական ցողով ու շաղով վառ, այն ժամանակ ես առաջին անգամ խմեցի բանաստեղծության նոր, իսկական աղբյուրից, որովհետև դու ինքդ էիր ոսկեղեն աղբյուրը, որ կարկաչում էիր հայոց հին ու նոր երգերի սահմանագծում[2]։
- Հավերժ երախտապարտ եմ և հավերժ շնորհակալ բանաստեղծության այդ մեծ մոգպետին, իմ կախարդ ուղեցույցին։ Եվ ես բոլոր անկեղծությամբ գլուխս խոնարհում եմ նրա սրբազան հիշատակի առաջ, նրա անմահ երգի առաջ[2]։
- Ռուսահայ բանաստեղծությունը երեք շրջան է ունեցել. 1857 թ. ուսանող Պատկանյանը... սկիզբ է դրել առաջին շրջանի բանաստեղծության։
- Նրանցից երեսուն տարի հետո՝ 1887 թ., ուսանող Հ. Հովհաննիսյանը հրատարակեց իր բանաստեղծությունների առաջին գիրքը, ու սկիզբն առավ երկրորդ շրջանի բանաստեղծությունը։
- Հովհաննիսյանից երեսուն տարի հետո էլ՝ 1908 թ., դարձյալ ուսանող Վ. Տերյանը հրատարակեց իր «Մթնշաղի անուրջները», ու առաջ եկավ երրորդ՝ նորագույն շրջանը...[2]
- Փայլուն կրթության տեր մի մարդ, որ իր ճաշակը հղկել է համաշխարհային գրականության դասական օրենքների վրա։ Հովհաննիսյանը, շատ տեսակետներից, հիմնադիր է հանդիսանում հայ նոր գրականության նորագույն շրջանի. նրա շատ ներկայացուցիչներ հանդիսանում են կամ Հովհաննիսյանի անմիջական աշակերտները, կամ թե կապված են նրա հետ բարեկամական կապով և չեն խուսափել նրա բարերար ազդեցությունից[2]։
- ...Հովհաննիսյանը, իրոք, «սրտի բանաստեղծ» էր... Նրա «Արտավազդ», «Գյուղի ժամը», «Հատիկը», «Ա՜խ, տվեք ինձ քաղցր քուն» մեզ ապրեցնում էին, հիացնում, վերացնում. մենք այդ բանաստեղծությունները կարդում էինք դպրոցական հանդեսներին՝ երեկույթների ժամանակ, և հպարտանում, որ այդպիսի պոետ ունենք[2]։
Աղբյուրներ
խմբագրել