Հրանտ Դինք

հայ հրապարակախոս, լրագրող, իրավապաշտպան, թղթակից կոլումնիստ, ֆուտբոլիստ, խմբագիր, գրող
(Վերահղված է Հրանդ Դինքից)

Հրանտ Դինք (արևմտահայերեն գրությամբ՝ Հրանդ Տինք [hǝ'ɹant dʰiŋkʰ], թուրքերեն՝ Hrant Dink) (սեպտեմբերի 15, 1954 — հունվարի 19, 2007), Թուրքիայի հայ խմբագիր և լրագրող։

Հրանտ Դինքը

Քաղվածքներ

խմբագրել
  • Մենք երկու հիվանդ ազգեր ենք՝ հայերը և թուրքերը։
Թուրքիշ Վիքլի (Turkish Weekly)
  • Հայերն ապրում են մեծ տրավմայով հանդեպ թուրքերի, և թուրքերն ապրում են վախով (պարանոյա) հանդեպ հայերի։ Մենք երկու կլինիկապես հիվանդ պատահելիքներ ենք։ Ո՞վ կբժշկի մեզ։ Ֆրանսիական խորհրդարանի որոշո՞ւմը։ Միացյալ Նահանգների խորհրդարանի որոշո՞ւմը։ Ո՞րը կտա դեղատոմսը։ Ո՞վ կլինի մեր բժիշկը։ Հայերը թուրքերի դարմանն են։ Թուրքերը հայերի դարմանն են։ Բացի սա, չկա բժիշկ, և ոչ էլ նշանակում․․․ Երկխոսությունը միակ նշանակումն է։ Բժիշկը յուրաքանչյուրն է մյուսին։ Սրանից բացի լուծում չկա․․․
Թուրքիշ Վիքլի (Turkish Weekly)
  • Կան թուրքեր, որ չեն ընդունում որ իրենց նախնիները ցեղասպանություն գործեցին։ Բայց եթե ուշադրություն դարձնես, նրանք լավ մարդիկ են երևում․․․ ուրեմն ինչո՞ւ չեն ընդունում։ Որովհետև նրանք մտածում են թե ցեղասպանությանը վատ բան է, որը նրանք երբեք չէին ուզենա գործել, և որովհետև նրանք չեն կարող հավատալ թե իրենց նախնիներն էլ այդպես մի արարք կգործեին[1]։
  • Ես անձամբ կգնամ Ֆրանսիա և հրապարակավ կհայտարարեմ, որ ոչ մի հայոց ցեղասպանություն էլ չի եղել, թեև ես բուռն կերպով դրա հակառակին եմ հավատում։
Այն մասին, թե ինչ է անելու խոսքի ազատության համար երբ Ֆրանսիայում պաշտոնապես ընդունվի հայոց ցեղասպանությունը ժխտելու դեմ օրենքը[2]

Աղբյուրներ

խմբագրել
  1. Screamers movie։ Վերստացված է՝ 2008-12-22։
  2. Բրիտանիկա. Հրանտ Դինք՝ Խոսքի ազատության սպանությունը (անգլերեն) (2007-01-19)։ Վերստացված է՝ 2011-03-17։


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Հրանտ Դինք հոդվածը նաև Վիքիպեդիայում: