Հրկիզված թղթեր
«Հրկիզված թղթեր», 1934 թվականին լույս տեսած նշանավոր ստեղծագործություն, որի հեղինակն է Վահան Թոթովենցը։
Քաղվածքներ
խմբագրել- — ...Աշխարհը միանգամից հո չգժվե՞ց, գոյություն ունի պատմություն, և պատմությունն էլ ունի իր տրամաբանական, երկաթյա տրամաբանական ընթացքը,— հայտարարեց պրոֆեսորը։
- — Ռուսաստանում ինչպե՞ս փոխվեց ամեն ինչ․․․
- — Ռուսաստանը եղել է և միշտ էլ պիտի լինի պատմական տրամաբանությունից դուրս,— վճռական պատասխանեց պրոֆեսորը։
- Կորցնում եմ հավատը դեպի պատմություն։
- Այդ գիրքը ձեռագիր էր, բայց արտաքին տեսքից կարծվում էր, որ մի դասական երկասիրություն է։
- — Իհարկե, աստծո գոյության գաղափարը հավիտենական է, և ոչ ոք չի կարող հակառակն ապացուցել, դրա մասին լաց լինելու կարիք չկա,— ասաց վերջապես պրոֆ. Մելիք-Անդրեասյանը, իր թևերի մեջ սեղմելով Ելենա Բեգլարովնային։— Դու ապահով ես,— շարունակեց պրոֆեսորը,– քո հավատքն աստվածն է, և ոչ ոք չի կարող իր զենքը հասցնել նրան, բայց իմ պատմական տեսություններն այլ են, Լենոչկա, իմ տեսություններին խփում են չորս կողմից. խփում են անողոքաբար, և նրանք փշրվում են մեկը մյուսի հետևից։ Նապոլեոնի պես հսկան ընկավ, խորտակվեց իմ հոգու տաճարում։
- Պատմության զանազան երևույթներն ընդունել իբրև իրարից անջատ, անկապ երևույթներ։
- Նորամույծ գաղափարների մի հոսանք, որ բացառապես բխում էր պատմության նոր մեթոդոլոգիայից, խուժում էր նրա իմացականության մեջ, տեղի էր ունենում մի ճակատամարտ պրոֆեսորի ուղեղում՝ հին հասկացողության և նորի միջև։
- Ժամանակակից պատմությունը պետք է հնանար, թաղվեր ժամանակի սև փոշու տակ, դառնար թուղթ և քար, որպեսզի նորից դուրս հանվեր և դառնար բուռն հետաքրքրության առարկա։