Ճամփորդություն գիշերից անդին
«Ճամփորդություն գիշերից անդին» (ֆր.՝ Voyage au bout de la nuit), ֆրանսիացի գրող Լուիս-Ֆերդինանդ Սելինի վեպն է, որը առաջին անգամ տպագրվել է 1932 թ.:
Քաղվածքներ
խմբագրել- Էն կատուները, որ շատ մեծ սպառնալիքի տակ են, ամեն դեպքում, ի վերջո ջուրն են նետվում։
- Դժվար է հասնել հիմնականին, նույնիսկ եթե խոսքը վերաբերում է պատերազմին, երևակայությունը երկար է դիմանում։
- Ամեն կոպին՝ մի ամսվա քուն, ահա ինչ էինք կրում մեր վրա, նույնքան էլ մեր գլխի մեջ, չհաշված կիլոներով երկաթեղենը։
- Ոչ մի գեներալ վարդի թուփ չի սիրում։ Հայտնի բան է։
- Գեներալը լափելու շատ բան ուներ, քանի որ, օրենքի համաձայն, նա ստանում էր մենակ իր համար քառասուն օրաբաժին։
- … մեծ պարտություն կլինի մոռանալ, հատկապես էն, ինչը հոգիդ հանում ա և հոգիդ հանում ա առանց մի րոպե հասկանալու, թե ինչ աստիճանի կարող են մարդիկ անասուն լինել։
- Երբ մարդ երևակայություն չունի, մեռնելը դժվար չի, երբ ունի, մեռնելը ծանր բան է։ Ահա իմ կարծիքը։ Երբեք այսքան բան չէի հասկացել միանգամից։
- Ոչ մի բանի մասին մարդ հենց սկզբից չի մտածում։ Բանտից գոնե կենդանի ես դուրս գալիս, իսկ պատերազմից`չէ։ Մնացած ամեն ինչը բառեր են։
- …պատերազմը, մի խոսքով, էն ամենն էր, ինչ մենք չէինք հասկանում։