Ճանապարհ դեպի բարձունք
«Ճանապարհ դեպի բարձունք», ամերիկացի հեղինակ, վաճառքի մասնագետ Զիգ Զիգլարի գիրքը։
Քաղվածքներ
խմբագրել- Հաճախ են ասում, որ ոգեշնչումը կարճ է տևում։ Ուզում եմ չհամաձայնել։ Ոգեշնչվելը նման է լոգանք ընդունելուն. որպեսզի արդյունքը կարճ չտևի, խորհուրդ է տրվում անել ամեն օր։
- Չկան ծույլ մարդիկ. լինում են հիվանդներ կամ ոչ բավականաչափ ոգեշնչվածներ։
- Փոխեք այն ամենը, ինչ մուտք է գործում Ձեր ուղեղ, և միայն այդ ժամանակ հնարավոր կլինի փոխել այն, ինչ ծնվում է նրանում։
- Հաջողությունն այցելում է, երբ հնարավորությունը հանդիպում է պատրաստակամության հետ։
- Անհաջողությունը թող լինի Ձեր ուսուցիչը և ոչ գերեզմանափորը։
- Հաջողությունը մի աստիճան է, որով չես բարձրանա՝ ձեռքերը գրպաններում դրած։
- Դուք միակ մարդն եք Երկրի վրա, ով կարող է օգտագործել Ձեր ունակությունները։