Մագդալենա Սամոզվանեց
Մագդալենա Սամոզվանեց (26 հուլիսի, 1894, Կրակով – 20 հոկտեմբերի, 1972, Վարշավա), լեհ գրող։
Քաղվածքներ
խմբագրել- Ամուսնու ընկերը միշտ կնոջ թշնամին է, եթե, իհարկե, նա այդ կնոջ սիրեկանը չէ[1]։
- Եղի՛ր ամուսնուդ փաստաբանը, այլ ոչ թե քննիչը[1]։
- Եթե դու ամուսնուդ համարում ես ընտանիքիդ գլուխը, ապա մի՛ նստիր նրա գլխին[1]։
- Գեղեցիկ կինը ավելի լավ է, թեկուզ լինի ուրիշի կինը[1]։
- Մենք հեշտությամբ ներում ենք նրանց, ում հետ ձանձրալի է, բայց երբեք չենք ներում նրանց, ում ձանձրալի է մեզ հետ[1]։
- Որտեղ կա տղամարդ, այնտեղ կարող է լինել և երեխա[1]։
- Յուրաքանչյուր տղամարդ երազում է կին պահել վերջինիս միջոցներով[1]։
- Գեղեցիկ կինը տնային օգտագործման համար չէ[1]։
- Հետաքրքրասիրությունը դավաճանության առաջին քայլն է[1]։
- Ծերանալու առաջին բնորոշ հատկանիշը սերն է կյանքի նկատմամբ[1]։
- Ծերության տարիքում մարդը նմանվում է դերասանի, որը հանդիսատեսների մեջ նստած՝ տխուր նայում է, թե ինչպես է իր սիրած դերերը կատարում ինչ-որ մեկ ուրիշը[1]։
- Մարդիկ հաճախ չգիտեն, թե ինչ անել ժամանակի հետ, բայց ժամանակը լավ գիտի, թե ինչ անել մարդկանց հետ[1]։
- Սիրային խաղերը, թերևս, ամենաթեթևն են մյուս բոլոր շարժական խաղերից[1]։