Մեա կուլպա
(Վերահղված է Մեա Կուլպաից)
«Մեա կուլպա (Իմ մեղքը)», հայկական կատակերգական բեմադրություն, որն առաջին անգամ բեմ է հանգել Հայաստանում 2002 թվականին։ Բեմադրիչն է Արթուր Սահակյանը, ըստ Վահրամ Սահակյանի սցենարի։
Վագրիկ
խմբագրել- Եվ ընդհանրապես չընդհատես, որ՝ չընդհատվես։
- Արդյո՞ք ամեն հայ յուրաքանչյուր է։
- Ինքը հոնգուր հոնգուր լացում էր։ Ինքը հլը չգիտեր, որ բարոյական հաղթանակ է տարել։
- Վարդան Մամիկոնյանի մասին Ավարայրի ճակատամարտի վերջում
Նապոլեոն
խմբագրել- Իրարից եք փախչում ու ձեր երկրից եք փախչում։ Դուք փախած ժողովուրդ եք։
- Ապրում եք անցյալով և այդ անցյալի կեղտն էլ քսում եք ապագային։
- Երկու հայ կան ու գալու են՝ Ահեղ Ատյանը և Հուր Հավիտյանը, որովհետև ուզում եք ամեն ինչ ծախեք, դնեք բերաններդ։
- Որտեղ հաց՝ էնտեղ կաց։ Որտեղ կաց՝ էնտեղ լաց։
Գյոթե
խմբագրել- Բոլորդ նույն բանն եք անում - ես ինչ անեմ։
Հիտլեր
խմբագրել- Ես գոնե գիրք եմ գրել՝ Մայ Կամֆ. ձեր գրած գիրքը ի՞նչ պիտի լինի... երևի՝ Մայ Կայֆ։
Երկխոսություն
խմբագրել- Հայ - Իսկ դա, որ երբ իրենք ծառերի վրա էին, մենք խորոված ու խաչքար էինք անում, դա գիտեն։
- Վագրիկ - Իհարկե գիտեն։ Նա ասաց, ուղղակի, հիմա դուք եք ծառերի վրա ու իրենք են խորոված ուտում։