Մեյ Ուեսթ (անգլ.՝ Mae West, 17 օգոստոսի, 1893, Նյու Յորք – 22 նոյեմբերի, 1980, Հոլիվուդ), ամերիկացի դերասանուհի, դրամատուրգ և սցենարիստ։ Իր ժամանակների ամենասկանդալային աստղերից մեկը։

Մեյ Ուեսթ (1936)

Քաղվածքներ

խմբագրել
  • Կարևոր չէ, թե որքան տղամարդ է եղել իմ կյանքում, կարևորը, թե այդ տղամարդկանց մեջ ինչքան կյանք է եղել[1]։
  • Չեմ հիշում, թե որքան սիրեկան եմ ունեցել։ Ինձ երբեք քանակը չի հետաքրքրել, այլ միայն՝ խաղը[1]։
  • Դուք ասում եք, որ իմ դռան մոտ տասը տղամարդ է սպասում։ Մեկին տուն ուղարկեք, ես այսօր խիստ հոգնած եմ[1]։
  • Ինձ դուր են գալիս միայն երկու կարգի տղամարդիկ՝ մերը և օտարերկրացիները[1]։
  • Սեքսը զգացմունք է շարժման մեջ[1]։
  • Ցանկացած տարիքում կարելի է երիտասարդանալ[1]։
  • Մեղքը մարդու կողմից է ստեղծված, բայց ճաշակն աստվածատուր է[1]։
  • Տղամարդիկ պաշտում են աստվածավախությունն իրենց կանանց մեջ և գեղեցկությունը՝ ուրիշ կանանց մեջ[1]։
  • Երկու չարիքներից ես միշտ ընտրել եմ այն, ինչը նախկինում չեմ փորձել[1]։
  • Ես՝ տակավին օրիորդ, կորցրեցի իմ լավ համբավը և կարողացա այդ շանսից օգտվել[1]։
  • Տղամարդուն հետաքրքրում են անցյալ ունեցող կանայք։ Նա հույս ունի, որ պատմությունը կրկնվելու է[1]։
  • Ինձ հանդիպած յուրաքանչյուր տղամարդ ուզում էր ինձ պաշտպանել։ Չեմ կարող հասկանալ՝ ինչից պաշտպանել[1]։

Աղբյուրներ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Իմաստության ոսկե հանրագիտարան, մտահղացել, թարգմանել և կազմել է Ա․ Ավագյանը, Երևան, Հայագիտակ, 2017, էջ 402-403։
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Մեյ Ուեսթ հոդվածը նաև Վիքիպեդիայում: