Մերիլին Մոնրո
դերասանուհի
Մերիլին Մոնրո[1] (անգլ.՝ Marilyn Monroe), ի ծնե անունը՝ Նորմա Ջին Մորտենսեն (անգլ.՝ Norma Jeane Mortensen), մկրտվել է որպես Նորմա Ջին Բեյքեր (անգլ.՝ Norma Jeane Baker) (հունիսի 1, 1926, Լոս Անջելես, ԱՄՆ — օգոստոսի 5, 1962, Բրենթվուդ, Կալիֆորնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի կինոդերասանուհի, երգչուհի և սեքս-խորհրդանիշ։
Քաղվածքներ
խմբագրել- Չպետք է հուզվել, այլ հուզել է պետք[3]։
- Ես երբեք չեմ հասկացել «սեքսի խորհրդանիշ» հասկացությունը։ Խորհրդանիշն իր է, իսկ ինձ դուր չի գալիս իր լինելը։ Սակայն եթե իմ ճակատագիրն է՝ լինել խորհրդանիշ, ապա ավելի լավ է սեքսի խորհրդանիշ լինել, քանի որևէ այլ բանի[3]։
- Ես երբեք չեմ դավաճանել նրանց, ում սիրել եմ[3]։
- Երեխաներին, հատկապես աղջիկներին, պետք է միշտ ասել, որ նրանք գեղեցիկ են, և նրանց սիրում են։ Եթե ես աղջիկ ունենամ, նրան միշտ կասեմ, որ նա գեղեցիկ է, մազերը մինչև փայլելու աստիճան կսանրեմ և նրան մենակ չեմ թողնի ոչ մի րոպե[3]։
- Թույլ տուր ինձ սիրել կամ մեռնել[3]։
- Մակագրություն ժամացույցի տուփին, որը նվիրել է Ջոն Քենեդիին։
- Իմ ամբողջ կյանքը ես նվիրել եմ միայն հանդիսատեսին։ Ոչ թե նրա համար, որ ես մեծ եմ, այլ նրա համար, որ բացի հանդիսատեսից, ես այլևս ոչ ոքի պետք չեմ[3]։
- Ես, իհարկե, կատարյալ կին եմ, և դա ինձ ուրախացնում է[4]։
- Տղամարդիկ, որպես կանոն, լավն են անկողնում, երբ դավաճանում են իրենց կանանց[4]։
- Ամուսինը մի մարդ է, ով միշտ մոռանում է քո ծննդյան օրը և երբեք առիթը բաց չի թողնում նշելու տարիքդ[4]։
- Սերն ու աշխատանքը միակ արժեքավոր բաներն են կյանքում։ Աշխատանքը սիրո յուրահատուկ ձև է[4]։
- Կարիերան հրաշալի բան է, բայց այն չի կարող ոչ մեկի սառը գիշերը տաքացնել[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Marilyn Monroe: Fast Facts։ cmgww.com։ Archived from the original on 2012-10-17։ Վերստացված է՝ 2012 թ․ սեպտեմբերի 6–ին։
- ↑ Marilyn Monroe Biography։ Biography.com։ Archived from the original on 2012-10-17։ Վերստացված է՝ 2012 թ․ սեպտեմբերի 6–ին։
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Շողեր Գալստյան (մայիսի 28, 2013 թ․)։ Մերիլին Մոնրո. «Թույլ տուր ինձ սիրել կամ մեռնել» (տեսանյութ, լուսանկարներ)։ 168.am։ Վերստացված է՝ սեպտեմբերի 14, 2015 թ․։
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Իմաստության ոսկե հանրագիտարան, մտահղացել, թարգմանել և կազմել է Ա․ Ավագյանը, Երևան, Հայագիտակ, 2017, էջ 420։