Գալյա Նովենց
հայ դերասան
(Վերահղված է Նովենց Գալյաից)
Գալյա Նովենց (հուլիսի 10, 1937 — հուլիսի 12, 2012), հայ դերասանուհի։
Քաղվածքներ
խմբագրել- Տղամարդն ավելի շատ գիտի, կինն ավելի լավ հասկանում է[1]։
- Օտարությունը սոսկալի ցավ է։ Շատերը գալիս են Միացյալ Նահանգներ գունավոր երազներով և բախվում են դաժան իրականությանը. ավուր հացը վաստակելու համար ստիպված ես լինում օրնիբուն աշխատել։ Բոլորի հայացքն էլ գամված է մնում Հայաստանին, բոլորին էլ ուժ է տալիս, ապրեցնում է հայրենիք վերադառնալու բաղձալի հույսը, սակայն բոլորը չէ, որ կարողանում են վերադառնալ։ Զանազան հանգամանքներ, պայմանականություններ նրանց կապում են օտար երկրին, երեխաներն են սկսում կրթություն ստանալ ամերիկյան կրթօջախներում, ամուսնանում են: Ես խորապես խղճում եմ այդ մարդկանց, ցավում եմ նրանց ճակատագրի համար, օտարության դատապարտված նրանց կյանքի համար։ Ուզում եմ, որ հայերը կարողանան ապրել ու աշխատել իրենց հայրենիքում, կարողանան վայելել ամեն օր հարազատ փողոցներով քայլելու, հարազատ դեմքեր տեսնելու բարեբախտությունը։ Դա մի վերաշնորհ պարգեւ է, որի գինն օտարության մեջ ես հասկանում[2]:
Մեր մանկության տանգոն
խմբագրել- Կեղնի մե օրըմ, օր երկնքից տեսնիմ, թե աշխարհը ընչի է ըսպես ծուռ[3]։
- Իրան ըսա քեֆս իչքան կուդա էդքան պդի վառեմ, ըդիգ իմ անձնական գործն է, ես ընձի բաժանված կհամարեմ[3]։
- Ընգեր Ղազարյան, իրան ըսա օր ինքը երեսին մեռոն չունի քսած, ես տան բոլորեն ը՞նչի կֆռֆռա[3]։
- էրեխեք կլսեք, մեզի դիտողություն կենեն. Այ տղա Ռուբեն, այ տղա մի հատըմ ձեն հանե, մեզի դիտողություն կենեն, այ տղա դու մարդ չե՞ս[3]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 49. ISBN 99930-2-276-4.
- ↑ Աշխեն ՔԵՇԻՇՅԱՆ, ԳԱԼՅԱ ՆՈՎԵՆՑ․ ՀԱՅ ԿԻՆՈՅԻ ՄԱՅՐԸ © 23 Մարտ 2015, «Հրապարակ օրաթերթ»
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Կեղնի մե օրըմ, օր երկնքից տեսնիմ, թե աշխարհը ընչի է ըսպես ծուռ».Գալյա Նովենցի ծննդյան օրն է