Շառլ դե Մոնտեսքիո

ֆրանսիացի գրող

Շառլ դե Սեկոնդա, բարոն դե Մոնտեսքիո (ֆր.՝ Charles de Secondat, baron de Montesquieu, հունվարի 18, 1689փետրվարի 10, 1755), ֆրանսիացի քաղաքական մտավորական։

Շառլ դե Մոնտեսքիոն

Քաղվածքներ

խմբագրել
  • Քաղաքացու համար քաղաքական ազատությունը հոգեկան հանգստություն է, որը հենվում է անվտանգության մեջ համոզված լինելու վրա[1]։
  • Երջանիկ է այն ժողովուրդը, ում պատմությունը ձանձրալի է[2]։
  • Ֆինանսիստները երկիրը պահում են ճիշտ այնպես, ինչպես պարանն է պահում կախվածին։
  • Կնոջ կյանքում կա երեք շրջան. առաջինում նրանք ազդում են հոր նյարդերի վրա, երկրորդում՝ ամուսնու, երրորդում՝ փեսայի։
  • Օրենքների խստությունը խանգարում է դրանց կատարմանը։
  • Հմայքն ավելի շատ խելքի, քան դեմքի մեջ է, քանի որ դեմքի գեղեցկությունը բացահայտվում է միանգամից և ոչ մի անակնկալ չի թաքցնում, իսկ խելքը բացվահայտվում է աստիաճանաբար՝ այն ժամանակ, երբ մարդ ինքն է ուզում, և այն չափով, որքան ինքն է ուզում։
  • Ժողովրդավարության սկզբունքը քայքայվում է ոչ միայն այն ժամանակ, երբ վերանում է հավասարության ոգին, այլև այն ժամանակ, երբ հավասարության հոգին հասնում է ծայրահեղության, և յուրաքանչյուրը ցանկանում է հավասար լինել նրան, ում ինքն ընտրել է որպես ղեկավար։
  • Եթե եռանկյունիներն իրենց համար աստված ստեղծեին, այն երեք կողմ կունենար։

Աղբյուրներ

խմբագրել
  1. Դոնարա Մարտիրոսյան, ed (2006). Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից. «Մաշտոց». էջ 36. ISBN 99941-807-0-3. 
  2. Երջանիկ է այն ժողովուրդը, ում պատմությունը ձանձրալի է. Շառլ Լուի Մոնտեսքյո (ցիտատներ)